Trainings Box - նլծ http://trainingsbox.com/tags/%D5%B6%D5%AC%D5%AE en ՆԵՅՐՈԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ http://trainingsbox.com/trainings/%D5%B6%D5%A5%D5%B5%D6%80%D5%B8%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81-0

Երբևէ զգացե՞լ եք ձեզ միևնույն տհաճ հուզական վիճակում: Դուք ուզում եք ապրել լիարժեք ու էներգիայով լեցուն, սակայն ձեր մտքերն ու հույզերը ձեզ խանգարու՞մ են: Դուք ուզում եք թռչել, սակայն ձեր մտքերն ու հույզերը այնքան են ծանրացնում ձեր մարմինը: Այդ հույզերը խանգարու՞մ են ձեզ հասնել ձեր նպատակներին:

Հոգնե՞լ եք անընդհատ այս վիճակից: Նույնիսկ հուսահատվե՞լ եք, որ այլևս երբեք չեք կարող ազատվել այս վիճակից և որ անկարող եք փոխել ձեր կյանքը: Մտածում եք` այ, եթե մեկը լիներ, որ ինձ օգներ: Այդ մեկը հենց դու՛ք եք: Դուք և միայն դուք կարող եք և պետք է օգնեք ինքներդ ձեզ: Պետք չէ հուսահատվել:

Այս դասընթացը հենց ձեզ համար է: Սովորեք ՆԼԾ տեխնիկաները, որոնց միջոցով դուք կազատվեք ձեզ խանգարող հույզերից և կհասնեք ձեր նպատակներին: Փոխեք ձեր կյանքը` մասնակցելով ՆԼԾ այս դասընթացին: ՆԼԾ ճամփորդություն է դեպի ձեր ներաշխարհ, որտեղ դուք կարող եք ազատվել ձեզ խանգարող վարքից, կարող եք փոխել ձեր մտքերն ու հույզերը և բացահայտել այլոց գերազանցելու ձեր կարողությունը:

Բայց ձեր կյանքը փոխելուց հետո կարող եք կանգ չառնել: Այն ամենը, ինչ սովորել եք, կարող եք կիրառել` օգնելու համար բոլոր այն մարդկանց, ովքեր թանկ են ձեզ համար:

Մենք բավականին ժամանակ ենք տրամադրել ի մի բերելու լավագույն տեխնիկաները` ձեզ օգնելու համար, որպեսզի դուք կարողանաք վերահսկել ձեր միտքը, ձեր հույզերը և ձեր կյանքը:

Այս առաջարկով մենք ՆԼԾ հասանելի դարձրեցինք յուրաքանչյուրին` ամենահրաշալի առաջարկով, որ երբևէ եղել է:

Դուք ուզու ՞մ եք սովորել ՆԼԾ լավագույն տեխնիկաները:

Մեզ հետ դուք սովորելու եք ՆԼԾ լայնորեն կիրառվող տեխնիկաներ`

Աշխատանք ենթամոդալականությունների հետ;
Ենթամոդալական խմբագրում;
Վիզուալ-կինեստետիկ դիսոցիացիա:
Դուք ուզում եք սովորել ՆԼԾ լավագույն տեխնիկաները, սակայն ձեր զբաղվածությունը թույլ չի՞ տալիս:

Մեր դասընթացի տևողությունն է երկու օր, օրական 2 ժամ:

Դուք ուզում եք սովորել ՆԼԾ լավագույն տեխնիկաները, սակայն ձեր գումարը չի՞ բավականացնում ՆԼԾ-պրակտիկ ամբողջ դասընթացին մասնակցելու համար:

Մեր դասընթացի արժեքն է – 5000 դրամ յուրաքանչյուր օրվա համար:

Դուք կարող եք ունենալ միայն մեկ խնդիր` դասընթացի մասնակիցների թիվը սահմանափակ է` միայն 10 հոգի: Շտապե‘ք:

Դասընթացը վարում է հոգեբանական գիտությունների թեկնածու Սոֆյա Ավագյանը:

Սկսե‘ք փոխել ձեզ և ձեր կյանքը` մասնակցելով Նեյրոլեզվաբանական ծրագրավորման այս դասընթացին:

ՆԼԾ յուրաքանչյուրի համար է, ով ուզում է իշխանություն ունենալ իր մտքի և հույզերի վրա և ավելի լավ ապրել: Կյանքում ձեր ձեռքբերումները գալիս են ձեր գործողություններից, իսկ դրանք էլ գալիս են ձեր մտքերից և հույզերից: Իսկ ձեր մտքերն ու ձեր հույզերը գալիս են ձեր ծրագրավորելուց……

Ծրագրավորե‘ք և դուք մրցակից չեք ունենա:

Դասընթացը կկայանա մարտի 18-ին (ուրբաթ օրը) և 19-ին (շաբաթ օրը): Դասընթացի անցկացման ժամերը նախապես կհամաձայնեցվեն մասնակիցների հետ:

Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

ԻՆՉ է ՆԵՅՐՈԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ

Երեք րոպեանոց սեմինար

Ջոզեֆ օ՚Քոննոր

Ջոն Սեյմոր

«Եթե երբևէ անհրաժեշտ լինի ՆԼԾ ներկայացնել երեք րոպեանոց սեմինարում, ապա դա մոտավորապես այսպես կլինի: Վարողը կմտնի և կասի. «Տիկնայք և պարոնայք, կյանքում հաջողության հասնելու համար դուք պետք է հիշեք երեք բան`

Առաջին, իմանաք այն, ինչ դուք ուզում եք, ունենաք հստակ պատկերացում ենթադրվող արդյունքի մասին ցանկացած իրավիճակում:

Երկրորդ, լինեք ուշադիր և ձեր զգացմունքները պահեք բաց, որպեսզի նկատեք, որ դուք շարժվում եք արդյունքի ուղղությամբ:

Երրորդ, ունենաք բավականին ճկունություն` ձեր գործողությունները համառորեն փոխելու համար այնքան ժամանակ, մինչև չստանաք այն, ինչ ուզում եք»:

Դրանից հետո նա գրատախտակին կգրի`

ԱՐԴՅՈՒՆՔ
ԶԳԱՅՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ

և դուրս կգա:

Սեմինարը կվերջանա:

ՆԼԾ նպատակն է մարդկանց տալ վարքի ավելի շատ տարբերակներ: Ինչ-որ բաներ անելու համար միայն մեկ ձևին տիրապետելը առհասարակ ընտրության բացակայություն է: Երբեմն այդ ձևը կաշխատի, երբեմն` ոչ, այնպես որ, միշտ կլինեն իրավիճակներ, որոնք դուք ի վիճակի չեք լինի հաղթահարել: Երկու միջոցի առկայությունը ձեզ կկանգնեցնի դիլեմայի առաջ: Ընտրություն ունենալ նշանակում է ընդունակ լինել իրավիճակի համար կիրառել առնվազն երեք մոտեցում: Ցանկացած հարաբերություններում այն մարդը, ով ունի վարքի ճկունություն, նա էլ կվերահսկի իրավիճակը:

Եթե դուք միշտ անում եք այն, ինչ միշտ արել եք, ապա դուք միշտ կստանաք այն, ինչ միշտ ստացել եք: Եթե այն, ինչ դուք անում եք, չի աշխատում, ուրիշ մի բան արեք:

«Որքան լայն է ընտրությունը, այնքան ավելի շատ են հաջողության շանսերը»: Ջոն Սեյմոր

ՆԼԾ ինքնաճամփորդություն է, ինքնության բացահայտում և առաքելություն:

ՆԼԾ ոչ միայն մրցակցության և գերազանցության մասին է, այլ նաև իմաստության և հեռատեսության:

ՆԼԾ ընտրությունները հարստացնելու և քո շուրջ աշխարհը ընկալելու միջոց է: Գերազանցությունը գալիս է բազմաթիվ ընտրություններ ունենալուց: Իմաստնությունը գալիս է ապագայի հանդեպ բազմակի, տարաբնույթ տեսլականից:

ՆԼԾ խորհրդանշում է ուղեղի, լեզվի և մարմնի փոխհարաբերությունները:

Տարիների ընթացքում ՆԼԾ մշակել է մի շարք ազդեցիկ գործիքներ և հմտություններ բազմաթիվ պրոֆեսիոնալ ոլորտներում կոմունիկացիաների համար` հոգեբանական խորհրդատվություն, կրթություն, առողջություն, ստեղծագործություն, իրավունք, կառավարում, առևտուր, լիդերություն, երեխաների դաստիարակություն:

ՆԼԾ գործիքների և տեխնիկաների հավաքածու է, բայց այն շատ ավելին է, քան ընդամենը դա: Այն վերաբերմունք է և մեթոդ, թե ինչպես հասնես քո նպատակներին և ստանաս արդյունքներ: Ինչպես փոխես կյանքիդ որակը: Բայց դա բավական չէ: Նեյրոլեզվաբանական ծրագրավորման համար կարևոր է ոչ միայն ինչպես փոխես, այլև դա դարձնես անգիտակցական գիտելիք:

Ահա թե ինչ է ՆԼԾ:

Կազմող` Սոֆյա Ավագյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու

ՆԼԾ թրեյներ

Tags:

հոգեբանություն

նլծ

նեյրոլինգվիստիկ ծրագրավորում

հոգեբանական

Date and time:

Friday, March 18, 2016 - 18:00 to Saturday, March 19, 2016 - 18:00

Category:

Psychology

Application deadline:

Tuesday, March 15, 2016 - 18:30

Image:

Email:

info@hogeban.am

Telephone:

010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14

Hashtags:

#հոգեբանություն #նլծ #նեյրոլինգվիստիկծրագրավորում #հոգեբանական

Comp date:

1458396000

Comp view title:

Archive

Comp view path:

archive

Tue, 15 Mar 2016 14:30:22 +0000 Այգ հոգեբանական ծառայությունների կենտրոն 642 at http://trainingsbox.com http://trainingsbox.com/trainings/%D5%B6%D5%A5%D5%B5%D6%80%D5%B8%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81-0#comments