Trainings Box - SlavonicUniversity http://trainingsbox.com/tags/slavonicuniversity en Հանրային Դիվանագիտության Դպրոց http://trainingsbox.com/trainings/%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81

«Հանրային դիվանագիտության դպրոցը» կազմակերպված է «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» կողմից Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ:
«Հանրային դիվանագիտության դպրոցը» կրթական ծրագիր է, որը հիմնված է փափուկ ուժի բնագավառում որակավորված մասնագետներ պատրաստելու մեթոդների սինթեզի վրա և նախատեսված է ամենատարբեր մասնագիտություններ ունեցող լսարանի համար, այդ թվում՝ դիվանագիտություն, լրագրություն, տնտեսագիտություն, մշակույթ, քաղաքագիտություն, իրավագիտություն, մանկավարժություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, լեզվաբանություն և այլն։
Դպրոցի ծրագիրը ենթադրում է համալիր հմտությունների ձևավորում, որը թույլ կտա ուսումնասիրել հասարակությունը, մշակույթը, ԶԼՄ-ները, բիզնեսը, միջազգային կազմակերպություններն ու փոխադարձ կապը նրանց միջև՝ դիտարկելով հանրային դիվանագիտության տեսանկյունից։
Դպրոցի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և համապատասխան որակավորում փափուկ ուժի բնագավառում, որը զարգացման մեծ հեռանկարներ ունի Հայաստանում և որակավորված կադրերի կարիքն իսկապես առկա է:
Դպրոցի ծրագիրը բաղկացած է 6 մոդուլներից, որոնք հնարավորություն կընձեռեն՝
· Ձեռք բերել հիմնական գիտելիքներ հանրային դիվանագիտության տեսակների և մեթոդների, լոբբինգի տեսակների ու սեփական շահերի առաջխաղացման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման վերաբերյալ։
· Յուրացնել ժամանակակից հասարակության վրա ազդեցություն գործելու մեխանիզմներն ու հասարակական կազմակերպությունների կառավարման հմտությունները։
· Ազգերի և քաղաքակրթությունների մշակութային արժեքների համալիր վերլուծություն կատարել։
· Տեղեկատվության վերլուծության և մանիպուլյացիայի բնագավառներում հմտություններ զարգացնել։
· Յուրացնել բիզնես հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու ձևաչափերը։
· Զարգացնել հասարակական կազմակերպությունների փոխազդեցության մեխանիզմները ԶԼՄ-ների, բիզնես հատվածի և միջազգային կազմակերպությունների միջև։

6 հիմնական մոդուլները
Մոդուլ 1։ Բազային գիտելիքների ձեռքբերում հանրային դիվանագիտության բնագավառում։
Դուք կծանոթանաք հանրային դիվանագիտության հիմնական մեթոդներին և տեսակներին, կիմանաք, թե ինչ է նշանակում «փափուկ ուժը» և ո՞ր դերակատարներն են ներգրավված դրա իրականացման գործընթացում։ Առաջին՝ ընդհանուր-ներածական սեմինարից հետո, դպրոցի ծրագիրը կկենտրոնանա դպրոցի ունկնդրի (Ձեր) զարգացման վրա՝ որպես հանրային դիվանագիտության հիմնական դերակատարի։ Առաջին մոդուլի ընթացքում Դուք կսովորեք ապահովել սեփական շահերի առաջխաղացումը լոբբինգի տարբեր ձևերի միջոցով, փաստարկել սեփական նպատակները, ամուր հիմք ապահովել սեփական գաղափարների և դատողությունների համար։ Սեփական դիրքորոշումներով կկարողանաք ազդել և արդյունավետ աշխատել հակառակորդի առարկությունների հետ։ Ստանալով անհատների վրա ազդելու վերաբերյալ գիտելիքներ՝ Դուք կսկսեք ուսումնասիրել մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարումը, ինչն էլ իր հերթին Ձեզ թույլ կտա ազդել Ձեր շրջապատի վրա։

Մոդուլ 2։ Հասարակության հետ աշխատանքի բանաձև։
Առաջին մոդուլի ընթացքում Դուք սովորել եք, թե ինչպես ապահովել սեփական առաջխաղացումը և աշխատել շրջապատի հետ։ Երկրորդ մոդուլի ընթացքում Դուք կընդլայնեք Ձեր հնարավորությունները և կուսումնասիրեք հասարակության ինքնակազմակերպման մեթոդները լոկալ և գլոբալ մակարդակներում։ Հասարակական կազմակերպությունները կարևոր նշանակություն ունեն հասարակության ուսումնասիրության համար հանրային դիվանագիտության տեսանկյունից։ Դուք կստանաք հիմնավոր գիտելիքներ հասարակական կառույցների արդյունավետ կառուցվածքի ձևավորման և կառավարման վերաբերյալ։
Յուրաքանչյուր ազգի և քաղաքակրթության հիմքը մշակույթն է․ դա վերաբերում է նաև Ձեզ, այսինքն, Ձեր ողջ գործունեությունը բխում է բոլոր այն արժեքներից, որոնց վրա Դուք հիմնվում եք։ Դուք կսովորեք, թե ինչպես արդյունավետ օգտագործել ազգերի և քաղաքակրթությունների արժեքային հիմքն այն միջավայրում, որտեղ գտնվում եք։

Մոդուլ 3։ Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) հետ աշխատանքի բանաձևը։
Ձեր հմտությունները զարգացնելուց և հասարակության հետ աշխատելու մեխանիզմների յուրացումից հետո, Դուք կսովորեք, թե ինչպես տեղեկատվություն տարածել և հետամուտ լինել սեփական շահերի իրագործմանը՝ Ձեր ազդեցության գոտի ընդգրկելով ավելի շատ մարդկանց։ Զանգվածային լրատվության միջոցները (ԶԼՄ) համարվում են տեղեկատվության տարածման ամենակիրառելի ու արդյունավետ միջոցները։ ԶԼՄ-ների գլխավոր նպատակն է տեղեկատվության տարածումը հասարակության մեջ։ Եթե Դուք ազդեցություն ունեք Ձեր շրջապատում, ապա հասարակական կազմակերպությունների միջոցով կկորդինացնեք Ձեր գործունեությունը՝ ներառելով ավելի շատ մարդկանց լոկալ մակարդակում, ապա ԶԼՄ-ների օգնությամբ Դուք կարող եք տարածել Ձեր տեսակետը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։ Դուք կուսումնասիրեք, թե ինչպես տարբերակել տեղեկատվության ենթատեքստը և կսկսեք ինքներդ կիրառել ենթատեքստը և հասցնել հասարակությանը սեփական գաղափարները՝ առանց սուր անկյունների։

Մոդուլ 4։ Բիզնեսի հետ աշխատանքի բանաձևը։
Երրորդ մոդուլի ընթացքում ուսումնասիրելով ԶԼՄ-ները՝ Դուք կծանոթանաք համաշխարհային ամենամեծ ԶԼՄ-ների գործունեության հետ, որոնք, ըստ էության, համարվում են նաև տեղեկատվական կորպորացիաներ։ Չորրորդ մոդուլը Ձեզ կծանոթացնի անդրազգային կորպորացիաների գործունեությանը և նրանց դերակատարությանը հանրային դիվանագիտության բնագավառում։ Ձեր ուսումնական ուղղու հաջորդ քայլը փոխհարաբերություններն են բիզնեսի հետ։ Դուք կծանոթանաք կապիտալի ներգրավման մեխանիզմներին հասարակական ոլորտում, ինչպիսին կարելի է համարել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և ֆոնդերի հայթայթումը։ Բիզնես հատվածի հետ փոխազդեցությունը պետք է շահույթ ապահովի նաև բիզնես դերակատարներին։ Այս դեպքում կիրառվում են մարկետինգը և բրենդինգը։ Կներկայացվի բիզնեսի ազդեցությունը ինչպես լոկալ, այնպես էլ գլոբալ մակարդակներում։

Մոդուլ 5։ Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի բանաձև։
Բիզնեսի և անդրազգային կորպորացիաների աշխատանքի մեխանիզմներին ծանոթանալուց հետո, Դուք կընդլայնեք Ձեր գիտելիքների շրջանակները և կսկսեք ուսումնասիրել միջազգային կազմակերպությունները։ Միջազգային կազմակերպությունների նպատակների և կառուցվածքի, ինչպես նաև Սփյուռքի ուսումնասիրությունը Ձեզ հնարավորություն կտա մեծացնել աշխարհայացքը։ Դուք կսովորեք պաշտպանվել մանիպուլյացիաներից և կառավարել ճնշումը։

Մոդուլ 6։ Փոխլրացնող աշխատանքի բանաձև և «Դիվանագիտական հարթակ»
Նախորդ մոդուլներում ձեռք բերված գիտելիքները թույլ կտան ամբողջությամբ պատկերացնել հանրային դիվանագիտության հիմնական դերակատարների փոխլրացնող աշխատանքը և Դուք կօգտագործեք այդ գիտելիքները միջազգային գործընթացների մոդելի՝ «Դիվանագիտական հարթակի» ընթացքում։ «Դիվանագիտական հարթակին» մասնակցելու համար հրավիրված կլինեն հայտնի հասարակական, մշակույթի գործիչներ, ԶԼՄ-ների, բիզնես հատվածի, միջազգային կազմակերպությունների, Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներ։
Ծրագրի տևողությունը՝ 10 շաբաթ (շաբաթական 2 անգամ)։ Դասընթացներն անցկացվելու են երեկոյան ժամերին։

Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն և ռուսերեն է։

Մասնակիցների թիվը։ Մասնակիցների թիվը սահմանափակ է:

Լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել միջազգային ծրագրերին, ինչպես նաև ստաժավորում անցնել «Հանրային դիվանագիտության դպրոցում» կամ գործընկեր կազմակերպություններում:

Tags:

SlavonicUniversity

SerundPanArmenianCenter

Category:

International Relations

Application deadline:

Friday, June 10, 2016 - 00:00

Image:

Hashtags:

#SlavonicUniversity #SerundPanArmenianCenter

Comp date:

1465488000

Comp view title:

Archive

Comp view path:

archive

Sun, 22 May 2016 08:47:10 +0000 kushane 671 at http://trainingsbox.com http://trainingsbox.com/trainings/%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81#comments