Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
Մեդիագրագիտության դասընթաց ուսուցիչների համար
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) հրավիրում է Երեւանի ավագ եւ միջին դպրոցների ուսուցիչներին՝ մասնակցելու մեդիագրագիտության դասավանդման վերապատրաստման դասընթացին:
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, վերլուծելու, մեդիայից օգտվելու հմտությունն է, որ օգնում է ավելի գրագետ մեդիա սպառող լինել ու կողմնորոշվել ինֆորմացիոն հոսքերում:
Դասընթացի մասնակիցները կծանոթանան մեդիայի աշխատանքի սկզբունքներին, էթիկական ու օրենսդրական կարգավորումներին, ձեռք կբերեն տեղեկատվական մանիպուլյացիաները տարբերելու, տեղեկությունը քննադատաբար վերլուծելու հմտություններ, ինչպես նաեւ կտեղեկանան այս ամենի դասավանդման մեթոդաբանությանը:
Ուսուցիչները կստանան ՄՆԿ-ի հրատարակած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը՝ մուլտիմեդիա նյութերով, որը կօգնի գիտելիքն ու հմտությունները հետագայում փոխանցել աշակերտներին: Ձեռնարկը երաշխավորվել է ԿԳՆ կողմից՝ որպես ուսումնաօժանդակ գրականություն:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
բ) համառոտ նկարագրություն, թե ինչու եք հետաքրքրված թեմայով, ինչպես կկիրառեք գիտելիքը դպրոցում (300 բառի սահմաններում):
Հետաքրքրված ուսուցիչները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը նշված էլ. փոստի հասցեին: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095583624 հեռախոսահամարով, Լուսինե Գրիգորյան: