Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Մրցույթին մասնակցությունը անվճար է:
Այս մրցույթը վերաբերվում է բոլոր չափահաս անձանց (18 տարեկան և ավելի), այսուհետ՝
«մասնակից», ովքեր պրոֆեսիոնալ լուսանկարիչներ չեն և լուսանկարչությունը նրանց
հիմանական եկամտի աղբյուրը չէ: Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն
լուսանկարներ, որոնք վերաբերում են
«Եղանակ. արտակարգ դրություն» թեմային
Այսինքն՝ լուսանկարներ, որոնցում մասնակիցը ներկայացնում է իր շրջապատի կլիմայական
խնդիրներն ու դրանց բացասական ազդեցությունը, այդ խնդիրների զարգացումները և դրանցից
բխող երևույթները հասարակության կյանքում, ինչպես նաև անհատի կամ հասարակության
լուծումները այդ խնդիրների դեմ պայքարելու և դրանք հաղթահարելու համար:
Հոդված 2: Գրանցում, ընթացակարգ, մրցանակներ
Տարածքային – Մրցույթի առաջին փուլում Լոֆթ ինքնազարգացման կենտրոնի և Հայաստանի
Ալիանս Ֆրանսեզի կողմից կազմված ժյուրին կիրականացնի ներկայացված աշխատանքների
առաջին ընտրությունը` սահմանելով 1-ին և 2-րդ տեղերը, որոնց պարագայում՝
1-ին տեղ զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված 2 աշխատանքները կուղարկվեն Փարիզ
միջազգային մրցույթին մասնակցելու համար, ինչպես նաև մասնակիցը հնարավորություն
կունենա Հայաստանի Ալիանս Ֆրանսեզում 50% զեղչով հաճախել մեկ փուլ ֆրանսերեն լեզվի
դասընթացի,
2-րդ տեղ զբաղեցրած մասնակիցը կստանա Լոֆթ ինքնազարգացման կենտրոնում անվճար
ժամեր:
Համաշխարհային՝ Մրցույթի այս մասի ծախսերը հոգում է Ալիանս Ֆրանսեզ Հիմնադրամը, որի
ընտրական հանձնաժողովի կողմից կընտրվեն 20 մասնակիցների 40 լուսանկարներ Փարիզում
ցուցադրության համար Ալիանս Ֆրանսեզ Հիմնադրամի կողմից ընտրված որևէ փարիզյան
տարածքում կամ Ալիանս Ֆրանսեզ Հիմնադրամի պատկերասրահում: Ընտրված նկարները
կհրատարակվեն արվեստի և լուսանկարչության գծով մասնագիտացված լրատվամիջոցների
կողմից:
Նշված 20 մասնակիցների 40 լուսանկարներից Հանձնաժողովը կընտրի «Առաջին տեղի
դափնեկրին», ով կշահի մեկշաբաթյա ուղևորություն Փարիզ:
Դափնեկրի փոխադրման (էկոնոմ կարգով երկկողմանի տոմս), կացարանի և ապրելու ծախսերը
(օրական 40 եվրո) կհոգա Ալիանս Ֆրանսեզ Հիմնադրամը:
Պարգևատրումները ենթակա չեն փոխանցման կամ փոխարինման:
Հոդված 3: Մասնակից
Մասնակիցները երաշխավորում են, որ առաջարկված աշխատանքները չհրատարակված
բնօրինակներ են (արգելվում է վերամշակել արդեն գոյություն ունեցող որևէ աշխատանք),
ինչպես նաև այն, որ դրանք արվել են իրենց կողմից:
Ահա մի քանի խորհուրդ.
Ունենալ լուսանկարված անձանց համաձայնությունը.
Նախատեսել, որ որևէ շենք (պատմական կամ ժամանակակից), որը պատկերված կլինի
լուսանկարում , կարող է տրամադրել լուսանկարման համար հեղինակային իրավունք,
Չլուսանկարել որևէ երրորդ անձի մասնավոր իրավունքին պատկանող քաղաքային
շարժական գույք,
Չներկայացնել հայտնի ոճային առարկաներ (հագուստ, կահույք, իրեր): Ոգելից
խմիչքների և ծխախոտի անվանապիտակների բոլոր տեսակի պատկերումը կամ այն
իրավիճակների լուսանկարումը, որոնցում երևում է դրանց օգտագործումը, արգելված է:
Հոդված 4: Հաղթողի ճանաչում և պարգևատրում (դափնեկիր և ֆինալիստ)
Ալիանս Ֆրանսեզ Հիմնադրամի մրցույթի հանձնաժողովը, որը բաղկացած կլինի պրոֆեսիոնալ
լուսանկարիչներից և արվեստագետներից, կորոշի մեկ «առաջին տեղի դափնեկիր» մրցանակի
համար և 19 «ֆինալիստներ»:
Կազմակերպիչ Ալիանս Ֆրանսեզը Հիմնադրամը երաշխավորում է ընտրող հանձնաժողովի
անդամների արդարամտությունը, բարեխղճությունը և հավատարմությունը:
Հանձնաժողովի որոշումները հիմնված կլինեն հետևյալ գնահատման չափանիշների վրա.
Համապատասխանություն մրցույթի թեմային
2 լուսանկարների փոխկապակցվածություն և ներդաշնակություն
Լուսանկարների որակ ՝ շրջանակ, օրիգինալություն, լուսավորություն, գեղագիտություն
Լուսանկարների քանակի պահպանում (երկու )
Ստորև նշված տեխնիկական բնութագրերի համապատասխանություն
Տեխնիկական առանձնահատկություններ՝
Ներկայացված լուսանկարները պետք է լինեն TIFF կամ JPEG ձևաչափով
Նկարի չափ 300 DPI (նվազագույնը 30x40սմ 300 dpi-ում pixel-ով կամ 3543x4724 pixel).
Արդյունքների հրապարակման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին Լոֆթ ինքնազարգացման կենտրոնում: