Ամառային արձակուրդներին ընդառաջ մեզ մոտ վերսկսվում են անգլերեն#փոքրիկների և #դպրոցականների համար ծրագրերը:
ELTS-ի ընկալում. անգլերեն լեզվի քննությունների հմտություններ
Վեց շաբաթ տևողությամբ այս առցանց դասընթացը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր խորհում են IELTS քննություն հանձնելու մասին, սակայն անգլերեն լեզվի բոլոր սովորողները կշահեն դասընթացի ընթացքում տրվող ցուցումներից և խորհուրդներից:
Դասընթացի թիրախում է IELTS (International English Language Testing System, Միջազգային անգլերեն լեզվի թեստավորման համակարգ) քննության վրա: IELTS- ը անգլերեն լեզվի ամենաճանաչված քննությունն է աշխարհում՝ բարձրագույն կրթության և միգրացիայի համար: Աշխարհի ավելի քան 9 000 կազմակերպություններ (այդ թվում` համալսարաններ, գործատուներ, իմիգրացիոն լիազոր մարմիններ և մասնագիտական մարմիններ) ընդունում են IELTS-ը: Աշխարհում անցյալ տարի ավելի քան 2,2 մլն IELTS քննություններ են հանձնվել:
Այս դասընթացն առաջնորդում է Ձեզ IELTS քննության բոլոր փուլերի միջով. ընթերցանություն, գրավոր խոսք, բանավոր խոսք և ունկնդրում: Յուրաքանչյուր փուլում խորհուրդներ է տալիս մեր տեսաուսուցիչը և IELTS փորձառու ուսուցիչների թիմը: Ձեզ նույնպես կխնդրեն կիսել Ձեր փորձը, խորհուրդներ ու կարծիքներ տրամադրել այլ սովորողների:
Դասընթացի ավարտին Դուք.
ծանոթ կլինեք IELTS քննության բոլոր բաժիններին,
Ձեր տրամադրության տակ կունենաք որոշակի օգտակար խորհուրդներ, որ կօգնեն հասնել Ձեր IELTS նպատակներին,
կհասկանաք, թե ինչպես է IELTS քննությունը գնահատվում,
Ձեր գրավոր և բանավոր անգլերենը այլ սովորողների կողմից գնահատվելու հնարավորություն կունենաք:
Բրիտանական խորհուրդն ունի անգլերեն լեզվի դասավանդման ու գնահատման ավելի քան 80 տարվա փորձ և IELTS քննություններ է անցկացնում ավելի քան 100 երկրներում: Դասընթացը չափազանց ընդգրկուն է և միաժամանակ՝ ճկուն: Ձեզանից շաբաթական մինչև երկու ժամ կպահանջվի, և Դուք կարող եք պարապել ցանկացած Ձեզ հարմար ժամանակ: