Երբևէ զգացե՞լ եք ձեզ միևնույն տհաճ հուզական վիճակում: Դուք ուզում եք ապրել լիարժեք ու էներգիայով լեցուն, սակայն ձեր մտքերն ու հույզերը ձեզ խանգարու՞մ են: Դուք ուզում եք թռչել, սակայն ձեր մտքերն ու հույզերը այնքան են ծանրացնում ձեր մարմինը: Այդ հույզերը խանգարու՞մ են ձեզ հասնել ձեր նպատակներին:
Հոգնե՞լ եք անընդհատ այս վիճակից: Նույնիսկ հուսահատվե՞լ եք, որ այլևս երբեք չեք կարող ազատվել այս վիճակից և որ անկարող եք փոխել ձեր կյանքը: Մտածում եք` այ, եթե մեկը լիներ, որ ինձ օգներ: Այդ մեկը հենց դու՛ք եք: Դուք և միայն դուք կարող եք և պետք է օգնեք ինքներդ ձեզ: Պետք չէ հուսահատվել: