Հայկական PicsArt հավելվածը հիմնվել է մոտ երեք տարի առաջ ու հայկական ամենահաջող ստարտափ նախագիծն է, որն արդեն ունի համաշխարհային ճանաչում: PicsArt-ի ներբեռնումների թիվը հասնում է մոտ 300 միլիոնի, որից 60 միլիոնն ամեն ամիս օգտագործում են այն:
Բացի մեծ թվով բաժանորդները, PicsArt-ը նաև Հայաստանում ստեղծված միակ ընկերությունն է, որն արդեն 25 միլիոն դոլարի ներդրում է ստացել վենչուրային հիմնադիրների կողմից: Այս պահի դրությամբ PicsArt-ի արժեքը գնահատվում է մոտավորապես 250 միլիոն դոլարի չափով: