Error message

Warning: Creating default object from empty value in ctools_access_get_loggedin_context() (line 1864 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/includes/context.inc).

drawing

Let's live in peace with our neighbors

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում միանում է «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության (ԿՀԶ ՀԿ) և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությանը ու հայտարարում է նկարչական մրցույթ՝ «Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ» խորագրով:
Մրցույթի նպատակն է հայաստանյան և միջազգային լայն հանրությանը ներկայացնել հայ դպրոցականների և հատկապես սահմանամերձ շրջաններում բնակվող դպրոցականների խաղաղությանն ուղղված ձայնը, նրանց ցանկությունը՝ ունենալու հարևանների հետ խաղաղ ապրող Հայաստան: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի տարբեր մարզերի ու քաղաքների դպրոցականները, ովքեր իրենց նկարների միջոցով կփորձեն տարածել «խաղաղ հարևանության» ուղերձը:
Մրցույթը բաց է Հայաստանի բոլոր դպրոցականների համար:

Subscribe to RSS - drawing