Վորլդ Վիժն Հայաստանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպում են երկօրյա դասընթաց լրագրողների համար «Երեխաների սնուցմանն ու առողջությանը վերաբերող հարցերի լուսաբանում» թեմայով:
Ավելի մանրամասն կներկայացվեն հետևյալ հարցերը՝
Երեխաների առողջության պահպանման քաղաքականությունը,
Երեխաների սնուցման և առողջության պահպանման ծրագրերը, ձեռքբերումները և արդի խնդիրները,
Ինչպես աշխատել տվյալների հետ,
Մուլտիմեդիա գործիքների կիրառում,
Լրագրողական էթիկան երեխաների մասին տվյալները լուսաբանելիս,
Աշխատանք լուսանկարների հետ,
Թեմատիկ աշխատանքների քննարկում: