«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը հասարակության տարբեր շերտերի համար կազմակերպում է «Անվտանգ կենսագործունեության» ամենամյա դասընթացներ:
Մեկ ամիս տևողությամբ դասընթացների ընթացքում կուսուցանվի անվտանգ կենսագործունեության հմտություններ՝ նախատեսված տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առանց խուճապի գործելու համար: Դասընթացը վարելու են մարտական գործի արհեստավարժներ՝ազատամարտիկներ, որոնք արցախյան պատերազմից հետո՝ առ այսօր ծառայում են ՀՀ Զինված ուժերում և որպես ռազմագիտության մասնագետներ դասավանդում են կրթական կառույցներում: Դասընթացի վերջին՝ չորրորդ շաբաթը կանցկացվի բացօթյա՝ տարբեր տեղանքներում: Ամենամյա դասընթացին մասնակցելու համար դիմորդները պետք է նախապես ներկայացնեն արդեն իսկ լրացված հայտը:
Դասընթաց-մարզումների ընթացքում մասնակիցները տեսական գիտելիքներին զուգահեռ՝ կստանան նաև գործնական հմտությունների փորձ և կիրառման հնարավորություն: