ՍոցՔեմփը ոչ ֆորմալ կոնֆերանսանման մի բան է, որը հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հասարակական տարբեր խնդիրներով, դրանց լուծման ուղիներ փնտրելով, կամ պարզապես ունեն ասելիք, որը կհետաքրքրի մյուսներին, կիսվելու այդ ասելիքներով:
Կլինի՞ ես էլ մասնակցեմ
Իհարկե: Եթե Դու սովորում կամ աշխատում ես սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտներում, մենք ուրախ կլինենք քեզ տեսնել ՍոցՔեմփում: Իսկ եթե այդ ոլորտների հետ կապ չունես, բայց ունես հասարակությանն ուղղակիորեն առնչվող ասելիք, էլի խնդիր չունես. միացիր:
Իսկ եթե ես պրեզենտացիա չունե՞մ
Է, ի՞նչ անենք, միացիր մեզ որպես հանդիսատես: