Մոդուս վիվենդի կենտրոնը բազմաթիվ հայտեր ստանալուց հետո որոշեց վերսկսել արդեն ավանդական «Հայրենատիրություն» դասընթացը:
«ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ - ԱՇՈՒՆ 2016» դասընթացի ընթացքում արծարծվելու են միջազգային իրավունքին և հարաբերություններին, դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականությանը, տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին, հայոց պահանջատիրությանը և ազգային մշակույթին, ինչպես նաև հարակից ոլորտներին վերաբերող հարցեր:
Դասախոսություն-քննարկումները վարելու են ոլորտի լավագույն մասնագետները:
Դասընթացն անվճար է: Դասախոսությունների լեզուն՝ հիմնականում հայերեն: