Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
ԵԱՀԿ Երևանի գրասենյակը հայտարարում է մրցույթ
ԵԱՀԿ Երևանի գրասենյակը հայտարարում է հեղինակային շարադրությունների մրցույթ հետևյալ թեմաներով`
Ինչու՞ է ժողովրդավարական զարգացումը կարևոր Հայաստանի համար:
Որո՞նք են կողմ և դեմ տեսակետները Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար:
Ի՞նչ կարող եմ անել ես Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար:
Ո՞րն է երիտասարդների դերը Հայաստանի ժողովրդավարական զարգացման հարցում:
Շարադրությունները պետք է`
գրեն ավագ դպրոցի 10-12 դասարանների կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշակերտները,
գրված լինեն հայերենով և ազատ ոճով,
ներառեն ոչ ավել, քան 1500 բառ և ոչ պակաս, քան 500 բառ,
լինեն տպագիր` տողամեջի 1.5 հեռավորությամբ, 12 տառաչափով, բոլոր էջերը համարակալված,
ներառեն շարադրության հեղինակի տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան ամիս/ամսաթիվ/տարեթիվ, հասցե, դպրոց/դասարան, կոնտակտային տվյալներ՝ էլ. հասցե, հեռախոսահամար:
Յուրաքանչյուր դիմող կարող է ներկայացնել միայն մեկ շարադրություն՝ ընտրելով վերը նշված 4 թեմայից որևէ մեկը: Լավագույն աշխատանքների հեղինակները կանցնեն հարցազրույց և ընտրված 20 աշակերտ հնարավորություն կստանա մասնակցելու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի նախաձեռնած «Ժողովրդավարության ամառային դպրոց» ծրագրին:
Ծրագիրը ներառում է մեկշաբաթյա ուսումնական սեմինարներ Երևանում՝ նվիրված ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների և երիտասարդության կարողությունների զարգացմանը:
Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն մի շարք հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ, ծանոթացման այցեր հանրային/պետական հաստատություններ (օրինակ՝ Ազգային ժողով, ԱԳՆ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Օմբուդսմենի գրասենյակ), ոչ-կառավարական կազմակերպություններ, գրադարաններ և այլն:
Ծրագրի նպատակն է խթանել ավագ դպրոցների աշակերտների՝ իրավագիտության իմացությունը, քաղաքացիական մասնակցությունը և տեղեկացնել երիտասարդներին ընտրական իրավունքի և ժողովրդավարության հիմնական սկզբունքների մասին: Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր և խրախուսական նվերներ:
ԵԱՀԿ Երևանի գրասենյակը կհոգա մարզերից դիմորդների տրանսպորտային և կեցության, ինչպես նաև կրթական նյութերին առնչվող ծախսերը: