Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿ
Ներկայումս դժվար հանդիպենք որևէ լուրջ աշխատանքային հայտարարության, որտեղ պարտադիր պահանջ չլինի մոտիվացիոն նամակը: Պետք է պատկերացնենք այն կարևոր երկու ֆունկցիաները, որոնց ծառայում է այս նամակը՝
1. Արտացոլել Ձեր ցանկությունը տվյալ Ընկերությանը միանալու
2. Ցույց տալ Ձեր համապատասխանությունը աշխատանքին
Սա առաջին ոչ ֆորմալ «շփումն» է գործատուի հետ: Այն պետք է լինի հակիրճ, հստակ և համոզիչ:
Ուստի այս հանդիպմանը մենք քննարկելու ենք, թե
• Ինչ կառուցվածք պետք է ունենա մոտիվացիոն նամակը
• Ինչպես կարելի է այն առավել ազդեցիկ և համոզիչ դարձնել
• Ինչ հիմնական սխալներից պետք է խուսափել
Յուրաքանչյուր մասնակից հնավարություն կունենա հենց տեղում գրել իր մոտիվացիոն նամակը: Հանդիպման վերջում մի փոքր կանդրադառնանք նաև ուսումնական մոտիվացիոն նամակի առանձնահատկություններին: