Error message

  • Notice: Undefined property: stdClass::$data in eval() (line 4 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).
  • Notice: Trying to get property of non-object in eval() (line 4 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).
  • Notice: Undefined property: stdClass::$data in eval() (line 7 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).
  • Notice: Trying to get property of non-object in eval() (line 7 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).

Կանանց հիմնախնդիրները մարզերում ծրագրի գարնանային դպրոց

<<Կանանց հիմնախնդիրները մարզերում>> ծրագրի մարզային դասընթացների մասնակցության հայտադիմումը այժմ բաց է Գեղարքունիքի մարզի բնակիչների համար:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել Գեղարքունիքի մարզում բնակվող՝ 20-40 տարեկան կանանց համար:
Ծրագիրը կոչված է նպաստել մարզերում կանանց իրավունքների պաշտպանությանն ու կանանց խնդիրների լուծմանը՝ տեղաբնակ երիտասարդ կանանց և տղամարդկանց՝ մարդու իրավունքների և կանանց իրավունքների մասին տեղեկացվածության բարձրացման, նրանց միջև երկխոսության և համագործակցության խթանման միջոցով:
Դասընթացները տեղի են ունենալու մարտի 18,19,20 և 26,27 և Գավառ քաղաքում:
Գարնանային դպրոցն իրենց ներկայացնում է 5 օրյա դասընթացների շարք՝ կոչված բարձրացնելու մասնակիցների իրավագիտակցությունը, նրանց տալ իրենց համայնքներում կանանց խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիք և գործիքներ՝ այսպիսով խթանելով մարզի և համայնքի ներդաշնակ և բնականոն զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում արդեն կազմակերպվել նմանատիպ դասընթացներ ՀՀ 3 մարզերում՝ Լոռում, Շիրակում, Արմավիրում:
Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին հնարավորություն է տրվելու ներկայացնել իրենց համայնքներում կանանց խնդիրների լուծմանն ուղղված փոքր, տեղական ծրագրերի գաղափարներ: Բաց մրցույթի արդյունքում ընտրված լավագույն գաղափարի(ների) իրականացումը ֆինանսավորվելու և համակարգվելու է <<Կանանց հիմնախնդիրները մարզերում>> ծրագրի շրջանակներում: Վերը նշված երեք մարզերի տեղական նախաձեռնությունները ներկայիս պահին իրենց իրականացման փուլում են:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://soundcloud.com/women-s-voice/interview-with-anahit-simonyan
https://soundcloud.com/women-s-voice/interview-with-anahit-simonyan
Հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ՝ http://goo.gl/forms/ETr4rz4N4G
Ընթացիկ տեղական նախաձեռնություններին կարող եք ծանոթանալ՝ հետևելով Կանանց Ձայն Ռադիոալիք - Women's Voice Radio ռադիոալիքի մարզային թողարկումներին

Date and time: 
Friday, March 18, 2016 - 16:00 to Sunday, March 27, 2016 - 19:00
Application deadline: 
Sunday, March 13, 2016 - 00:00