Վաճառքների մեծացումը մարքեթինգի գլխավոր խնդիրն է, սակայն ինչպես հասնել դրան պարզ ու արդյունավետ մեթոդներով, որոնք հիմնավորված են գիտականորեն:
Հեռախոսային զանգերը որպես բիզնես գործիք
Եթե հեռախոսային բանակցությունները Ձեր գործի կարևոր մասն են, եթե հաճախորդների հետ կապվում եք հեռախոսով, եթե ցանկանում եք ավելացնել վաճառքները, բայց չգիտեք, թե ինչպես, եթե Ձեզ անհրաժեշտ են շրջանառության ավելացման պարզ մեթոդներ, ապա սառը զանգերին նվիրված այս սեմինարը Ձեզ համար է:
Ռազմավարական բիզնեսի սեմինարի ընթացքում քննարկվելու են հետևյալ հարցերը.
• Զանգը որպես վաճառքի գործիք,
• Զանգերի արդյունավետ օգտագործման առանձնահատկությունները,
• Սառը զանգերի նախապատրաստական աշխատանքները,
• Ինչպես սառը զանգերը կարող են կրկնապատկել վաճառքը,
• 5 միջոց զանգի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Այս և թեմայի հետ կապված այլ հարցերի մասին է ապրիլի 20-ին, ժամը 19:15-ին ԵՊՀ Ռոմանոգերմանական մասնաշենքի 218 լսարանում անցկացվելիք սեմինարը:
Մուտքն ազատ է:
Date and time:
Monday, April 20, 2015 - 19:15