Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում ծրագիր
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) Beeline-ի հետ համատեղ իրականացնում է աննախադեպ ծրագիր, որն ուղղված է ՀՀ-ում գործազրկության բարձր մակարդակի կրճատմանը և աշխատաշուկայում երիտասարդների մրցակցության բարձրացմանը:
Beeline-ն սիրով համաձայնեց լինել ՀԳՀՄ-ի նախաձեռնության աջակիցը, ինչի համար հայտնում ենք խորին երախտագիտություն մեր գործընկերոջը:
Ծրագիրը բաղկացած է 3 փուլերից.
1. Ծրագրի առաջին փուլում շուրջ 500 երիտասարդներ և ուսանողներ Հայաստանի ողջ տարածքից հնարավորություն կստանան մասնակից լինել «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին, որը նպատակ ունի տալ համապարփակ գիտելիքներ և օգտակար հմտություններ ինքնակենսագրականի (CV, Resume) գրագետ կազմման, ՀՀ աշխատաշուկայում ինտեգրման, աշխատանք գտնելու հնարավոր աղբյուրների և աշխատանքային հարցազրույցներին պատշաճ ներկայանալու համար:
2. Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է ընտրել 80-100 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ, որոնց համար կկազմակերպվի հատուկ մասնագիտական դասընթաց «Ինչպես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով:
3. Ծրագրի երրորդ փուլն արդեն թվով 15-20 հաջողակների համար կլինի, ում կլինեն աջակից հիմնել և վարել սեփական բիզնեսը:
Դասընթացները կկազմակերպվեն ԱՆՎՃԱՐ հիմունքներով և կանցկացվեն ՀԳՀՄ Գործարարության դպրոցում ՀԳՀՄ փորձագետների գլխավորությամբ:
Յուրաքանչյուր փուլի ավարտին մասնակիցներին կհանձնվեն Հավաստագրեր
Դասընթացների օրերը կհստակեցվեն: