Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
Միջազգային կրթական համաժողով
«Մասթեր Պլյուս» լեզվի և բիզնեսի միջազգային դպրոցը, Հայաստանում իր գործունեությունը ծավալելով արդեն 13 տարի և «Գլոբալ Մեդիա Լաբ» մարքեթինգային ընկերությունը, իր գործունեության կարճ ժամանակաշրջանում իրականացնելով մի շարք եզակի նախագծեր կրթական և բիզնես ոլորտում, նախաձեռնել են սույն թվականի մայիսի 8-ին Armenia Marriott Hotel Yerevan-ում «Միջազգային կրթական համաժողով»:
Համաժողովին ներկա կգտնվեն արտերկրից հրավիրված տարբեր համալսարանների և ավագ դպրոցների ավելի քան 26 մասնագետներ, ովքեր հայ ուսանողներին և ավագ դպրոցի աշակերտներին մանրամասն և ամբողջական տեղեկատվություն կտրամադրեն իրենց կրթական ծրագրի և կրթաթոշակների մասին: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենա ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի ճշգրիտ պատասխանները:
Ֆորումի ժամանակ կիրականացվի վիճականահություն, որտեղ մի շարք մասնակիցներ հնարավորություն կունեանա ստանալ անվճար կամ մասնակի վճարովի ծրագրեր աշխարհի տարբեր դպրոցներում ու համալսարաններում:
Այս խորագրի համատեքստում քննարկումները ծավալվելու են հետևյալ հիմնական առանցքների շուրջ.
Որ համալաարան դիմել Ձեր նախընտրած մասնագիտությունը ձեռք բերելու համար
Ինչպես ստանալ լիարժեք, որակյալ և մասնագիտական կրթություն
Ինչպես ձեռք բերել կրթաթոշակներ
Ինչ միավորներ և միջազգային քննություններ են անհրաժեշտ համապատասխան համալսարան ընդունվելու համար
Ինչ գնային քաղաքականություն է գործում համապատասխան համալսարանում
Հյուրընկալելու ենք միջազգային խոսնակների ԱՄՆ-ից, Անգլյայից, Իսպանիայից, Լատվիայից, Իռլանդիայից, Մալազիայից, Գերմանիայից, Կանադայից, Թայլանդից, Նիդերլանդներից, Մալտայից Կիպրոսից և Շվեցարիայից:
Հայտաձևը՝կից: