Վաճառքների մեծացումը մարքեթինգի գլխավոր խնդիրն է, սակայն ինչպես հասնել դրան պարզ ու արդյունավետ մեթոդներով, որոնք հիմնավորված են գիտականորեն:
ՖԵՅՍԲՈՒՔԸ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
ՀԳՀՄ Գործարարության դպրոցը հրավիրում է մասնակցելու հատուկ դասընթացի՝
«Ֆեյսբուքը Ձեր բիզնեսի համար» թեմայով: Դասի ընթացքում մասնակիցները կծանոթանան Ֆեյսբուքի առանցքային առանձնահատկություններին՝ ինչպես ծառայեցնել համացանցը իրենց բիզնեսի առաջխաղացման համար, կատարել գործունեության արդյունավետության վերլուծություն, Ֆեյսբուքյան վճարովի գովազդի գրագետ տեղադրմանը և նոր շուկաների ձեռքբերման հնարավորություններին:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Ֆեյսբուքը աշխարհում և Հայաստանում
2. Ֆեյսբուքյան էջերի գրագետ ստեղծում
3. Տեղեկատվության լրացման կարգն ու նրբությունները ՖԲ-ում
4. «Post» - երի պատրաստման և հեռարձակման առանձնահատկություններ
5. Ֆեյսբուքյան գովազդի պատրաստում և արդյունավետ իրականացում
6. Հեռարձակված «Post» -երի արդյունավետության գնահատում և էջի զարգացման վերլուծություն
7. Ուշադրության արժանի չափորոշիչներ և հուշումներ
8. Քննարկումներ և ամփոփում
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝ ինտերակտիվ և պրակտիկ՝ հիմնված իրական օրինակների վրա: Մասնակիցները ըստ ցանկության կարող են ստեղծել իրենց սեփական էջերը, որոնց վրա կարող են հիմնված լինել պրակտիկ աշխատանքները:
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն օգտակար և պրակտիկ գիտելիքներ Ֆեյսբուքում բիզնեսի առաջխաղացման վերաբերյալ և կկարողանան ինքնուրույն ստեղծել և զարգացնել ցանկացած Ֆեյսբուքյան էջ: Դասընթացի ավարտին կտրվի վկայական: