Երբևէ զգացե՞լ եք ձեզ միևնույն տհաճ հուզական վիճակում: Դուք ուզում եք ապրել լիարժեք ու էներգիայով լեցուն, սակայն ձեր մտքերն ու հույզերը ձեզ խանգարու
“Կիրառական հոգեբանություն” դասընթաց
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը սկսնակ հոգեբանների, ինչպես նաև հոգեբանությամբ հետաքրքրված այլ մասնագիտություն ունեցող անձանց համար մշակել է բովանդակալից և հետաքրքիր մի դասընթաց, որի նպատակն է հոգեբանական տեսական և կիրառական գիտելիքների, պրակտիկ հմտությունների և տեխնիկաների ուսուցանումը:
Կիրառական հոգեբանություն դասընթացին կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են հասնել ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՅԼՈՑ ՎԱՐՔԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ:
Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 18:00: Մասնակցության համար զանգահարեք 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏ ԾՐԱԳԻՐ
“Կիրառական հոգեբանություն” դասընթացը բաղկացած է 8 մոդուլներից՝
Մոդուլ 1. Ընդհանուր հոգեբանության հիմունքներ 8 ժամ
Հոգեբանության` որպես գիտության ձևավորումը
Հոգեբանության ուղղությունները
Հոգեկանի և աշխարհի միասնականության մասին պատկերացումներ
Հոգեբանության մեթոդները
Մոդուլ 2. Շփման հոգեբանություն 8 ժամ
Անձի հաղորդակցման ոլորտը
Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցում
Ռապորտը՝ որպես հոգեբանի աշխատանքի հիմք
Ռապորտի հաստատման փուլերը և տեխնիկաները
Հոգեբանական ներազդման տեխնիկաները
Մոդուլ 3. Հուզական վիճակների կառավարման հոգետեխնիկաներ 8 ժամ
Անձի հուզական ոլորտը
Կոնֆլիկտային հուզական վիճակներ, սթրես, աֆեկտ, ֆրուստրացիա
Կոնֆլիկտային հուզական վիճակների կանխարգելում
Հոգեկան ինքնակարգավորման հասկացությունն ու էությունը
Հոգեկան ինքնակարգավորման մեթոդները
Կոնֆլիկտային հուզական վիճակների կառավարման և չեզոքացման մեթոդները
Մոդուլ 4. Սոցիալական հոգեբանություն 8 ժամ
Անձի հոգեբանական կառուցվածքը
Սոցիոտիպեր
Խմբում միջանձնային հարաբերություններ: Կոնֆորմիզմ, լիդերություն, ղեկավարման ոճեր
Էգոցենտրիզմ, այլասիրություն/ալտրուիզմ/
Անձի սեռային առանձնահատկություններ
Ատրակցիայի մեխանիզմներ
Միջսեռային հարաբերությունների տիպոլոգիա
Սեր և սեքսուալ հարաբերություններ
Մոդուլ 5. Ներազդման հոգեբանություն 8 ժամ
Հոգեբանական ներազդման էությունը, մեխանիզմները
Ենթագիտակցականի վրա հոգեբանական ներազդման տեխնիկաները
Մասսայական վարքի հոգեբանություն
Ռապորտ և լիդերություն
Տոտալիտար կազմակերպությունների հոգեբանություն
Հոգեբանական մանիպուլյացիայի մեթոդները
Մանիպուլյացիոն ներգործություններից պաշտպանվելու հնարքներ
Մոդուլ 6. Հոգեախտաբանության հիմունքներ 8 ժամ
Հոգեկան խանգարումների հասկացությունը և տեսակները
Բնավորության շեշտվածություններ
Հոգեկան հիվանդություններ` տեսակները, պատճառները, բուժման մեթոդները
Դեպրեսիա
Հոգեկան դեստրուկցիա
Հոգեկան վամպիրիզմ
Հոգեկան խանգարումների ապաքինման հիմնական մոտեցումները
Մոդուլ 7. Պրակտիկ հոգեբանության հիմնական դպրոցներ 8 ժամ
Հոգեվերլուծություն` հիմնական դրույթներ, մեթոդիկաներ
Արտ-թերապիա և պրոեկտիվ տեխնիկաներ
Մարմնակողմնորոշված հոգեթերապիա
ՆԼԾ-ն՝ որպես հեղափոխություն ժամանակակից հոգեբանության մեջ
Քոուչինգը՝ որպես պոզիտիվ հոգեբանության գագաթնակետ
Մոդուլ 8. Հոգեբանական ինքնօգնություն 8 ժամ
Հոգեբանական ինքնօգնության հիմնական սկզբունքները, ե՞րբ է անհրաժեշտ հոգեբանի օգնությունը
Հոգեսոմատիկա և հոգեբանական օգնություն
Հաջողության հոգեբանություն
Ինքնազարգացման մոտիվացիա
Հոգեբանություն և ոգեղենություն
Հոգեբանության դերը անձի կատարելագործման հարցում
Դասընթացը վարում է հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան-խորհրդատու, բիզնես-թրեյներ, քոուչ Տարաս Վավրիկը (Ուկրաինա, Կիև):
Դասընթացի տևողությունը` 64 ժամ, 2 ամիս:
Դասընթացի ձևաչափը` թրեյնինգային:
Դասընթացն անցկացվում է ռուսերեն լեզվով:
Դասընթացի արժեքը` 40.000 դրամ (ամբողջ դասնթացը): Կարող եք վճարել մաս-մաս:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` զանգահարելով 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:
Հասցե` Մաշտոցի 40:
"ԱՅԳ" Հոգեբանական Ծառայությունների Կենտրոն
www.hogeban.am