With 250+ million installs and a global community made up of more than 65 million monthly active users, PicsArt is a powerful photo editing, drawin
IBM ISTC ՍՏԱՐՏԱՓ ՄՐՑՈՒՅԹ
IBM Նորարարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը Ձերնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է IBM ISTC Ստարտափ Մրցույթ:
IBM Նորարարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է Սթարթափ մրցույթ:
Եթե ուզում եք ստեղծել սեփական սթարթափը, ստանալ նոր գիտելիքներ, հետաքրքրված եք cognitive լուծումների ստեղծմամբ և ուզում եք լինել ապագայի կերտողներից մեկը, ապա այս մրցույթը ձեզ համար է։ Մասնակցեք աքսելերացիոն մրցույթին, ստեղծեք սթարթափ IBM Watson-ի և Bluemix-ի օգնությամբ: Մրցույթը ներառում է սեմինարներ, մենթորություն, թիմային աշխատանք, սեփական ծրագրի ներկայացում և, ամենակարևորը, ՄՐՑԱՆԱԿՆԵՐ։
2 լավագույն թիմերը կստանան 1000 ԱՄԴ համարժեք դրամական մրցանակ, ինչպես նաև կներկայացվեն IBM Watson Ecosystem-ին` հետագա ֆինանսավորման համար (տարեկան 100 մլն ԱՄԴ ներդրումային բյուջե ստարտափերի համար)։
Մրցույթի ուղղություններ` Ամպային տեխնոլոգիաներ, Մոբայլ, Big data, Բիզնես անալիտիկա, Արհեստական բանականություն:
Դիմումների վերջնաժամկետ՝ Մարտի 15։
Խնդրում ենք լրացնել դիմումի հայտաձևը մինչևը վերջնաժամկետ` դիմել այստեղ:
Ի՞նչ է լինելու մրցույթի ընթացքում:
10 շաբաթվա ընթացքում թիմերը կմասնակցեն պարտադիր բնույթ կրող շաբաթական սեմինարների, որոնց ընթացքում կստանան առաջադրանքներ հաջորդ շաբաթվա համար։ Մրցութային շրջանում թիմերը կարող են դիմել խորհրդատվություն և մենթորություն ստանալու համար` այցելելով IBM Նորարարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոն կամ հարցում կատարելով առցանց:
Աշխատանքային ծրագիր՝
Շաբաթ 1:
Մտքի ձևավորում
IBM Bluemix սեմինար
Շաբաթ 2:
Թիմերի ու մտքերի հաստատում
Շաբաթ 3:
Մտքի ներկայացում թիմի կողմից
Գնահատում
Շաբաթ 4:
Բիզնես մոդելի մշակման սեմինար (ներառյալ business canvas)
Ֆինանսական հիմքեր
Շաբաթ 5:
Bluemix տեխնիկական սեմինար
Շաբաթ 6:
Մարկետինգի վերաբերյալ սեմինար
Թվային մարկետինգ
Շաբաթ 7:
Ներկայացման հմտություններ
Ծրագրերի միջանկյալ ներկայացում
Շաբաթ 8:
Հանդիպում տեղացի ՏՏ ձեռներեցի հետ
Շաբաթ 9:
Ֆիլմի դիտում
Շաբաթ 10:
Այցելություն տեղկան սթարթափ
Շաբաթ 11:
Ծրագրերի ավարտական ներկայացում/Demo day
Ի՞նչ է սպասվում հետո։
Լավագույն մասնակիցները կներկայացվեն IBM Watson Ecosystem-ին ֆինանսավորման համար։ Մրցույթին կհաջորդի հուլիսին անցկացվող IBM Watson Hackathon-ը։ Սեպտեմբերին կմեկնարկի առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը, և լավագույն թիմերը հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին` առանց մրցակցության: