Վաճառքների մեծացումը մարքեթինգի գլխավոր խնդիրն է, սակայն ինչպես հասնել դրան պարզ ու արդյունավետ մեթոդներով, որոնք հիմնավորված են գիտականորեն:
Լավագույն Փորձը Մարքեթինգի Մենեջերների Համար
Դասընթացի նպատակները
-Հասկանալ մարքեթինգի հիմնական նպատակները,
- Սահմանել «դեպի հաճախորդ» մարքեթինգային ռազմավարությունը,
-Սահմանել մարքեթինգի առանցքային հասկացությունները՝
.թիրախային շուկան,
.մոնիթոր միքսը,
.մարքեթինգ միքսը,
.մարքեթինգային փոփոխականները և
. մարքեթինգի միջավայրը,
-Ծանոթանալ մարքեթինգի հիմնական գործառույթների հետ,
-Հասկանալ մարքեթինգի դերը հանրության մեջ:
Դասընթացի մեթոդաբանությունը
-Սա ինտերակտիվ դասընթաց է:
-Մասնակիցներից ակնկալվում է դասընթացի ընթացքում իրականացնել փորձի փոխանակում:
-Մասնակիցները կբաժանվեն խմբերի՝ խմբային աշխատանքներ և իրական օրինակներ քննարկելու համար:
-Մասնակիցներին կտրվեն դասընթացին առնչվող նյութեր, ինչը կօգնի մասնակիցներին դասընթացն ավելի արդյունավետ յուրացնել:
Սույն դասընթացը նախատեսված է՝
-Մարքեթինգի մենեջերների,
-Ապրանքի, կատեգորայի և վաճառքի մենեջերների,
-Բրենդ մենեջերների,
-Բիզնեսի զարգացման մենեջերների, ինչպես նաև միջին և բարձր ղեկավարության համար:
Դասընթացի բովանդակությունը
Ներածություն
-Մարքեթինգի դերը կորպորատիվ ռազմավարության մեջ,
-Մարքեթինգի կապը կազմակերպության այլ գործառույթների հետ,
-Մարքեթինգ, վաճառք և հաճախորդի սպասարկում:
Մոնիթոր Միքս
-Բիզնես հետազոտություն. մրցակիցներ, հաճախորդներ, մատակարարներ,
-Շուկայի հետազոտություն:
Մարքեթինգ Միքս
-Ապրանքի /ծառայության քաղաքականություն. բրենդավորում,
-Գնային քաղաքականություն,
-Վայրային քաղաքականություն,
-Խթանման քաղաքականություն:
Մարքեթինգի մենեջեր
-Մարքեթինգի մենեջերի դերը կազմակերպության զարգացման մեջ,
-Մարքեթինգի մենեջերի պարտականություններն ու պատասխանատվությունները,
-Մարքեթինգի մենեջերին անհրաժեշտ հմտությունները (գիտելիք, հմտություն, ունակություն),
-Մարքեթինգի մենեջերի կոմպետենտությունները:
Մարքեթինգի կառավարման համակարգի շրջանակը
-Քաղաքականություններ և ընթացակարգեր,
-Մարքեթինգային պլան,
-Մարքեթինգային բյուջե,
-Մարքեթինգային կառուցվածք:
Եզրափակիչ դրույթներ
-Արդյունավետ մարքեթինգային ռազմավարություններ,
-Մարքեթինգի լավագույն փորձը: