«Ոչ ավանդական» մարքեթինգի սիրահարները դիմելով նախագծին, ընտրում են որևէ հայկական կամ արտասահմանյան խոշոր ընկերություն, որի առկա խնդիրներից մեկին փորձում են նախագծի ավարտից հետո տալ հանճարեղ լուծումներ, և «տալ» ասելով հասկանում ենք նաև «վաճառել»՝ օգտագործելով Ձեր ձեռք բերած հմտությունները: Դուք հնարավորություն կստանաք այդ լուծումները ներկայացնել և վաճառել հենց ընկերությունների ղեկավարներին, իսկ վաստակած գումարը ամբողությամբ կբաշխվի Ձեր թիմի մեջ: Վերջինիս ծավալները կախված են լինելու Ձեր ներկայացրած խնդրի լուծման առաջարկից և վաճառելու կարողությունից:
Մի խոսքով՝ բոլոր հնարավոր տակտիկաները՝ մեր կողմից, իսկ փայլուն, եզակի, վաճառվող գաղափարները՝ Ձեր: