Վաճառքների մեծացումը մարքեթինգի գլխավոր խնդիրն է, սակայն ինչպես հասնել դրան պարզ ու արդյունավետ մեթոդներով, որոնք հիմնավորված են գիտականորեն:
Ագրեսիվ մարքեթինգային նախագիծ. Help from abroad
Առաջին հայացքից արտասովոր, բայց միևնույն ժամանակ հսկայական հնարավորություններով լի նախագիծ: Եթե փորձենք նկարագրել մեկ նախադասությամբ, ապա կունենանք հետևյալ պատկերը.
«Ոչ ավանդական» մարքեթինգի սիրահարները դիմելով նախագծին, ընտրում են որևէ հայկական կամ արտասահմանյան խոշոր ընկերություն, որի առկա խնդիրներից մեկին փորձում են նախագծի ավարտից հետո տալ հանճարեղ լուծումներ, և «տալ» ասելով հասկանում ենք նաև «վաճառել»՝ օգտագործելով Ձեր ձեռք բերած հմտությունները: Դուք հնարավորություն կստանաք այդ լուծումները ներկայացնել և վաճառել հենց ընկերությունների ղեկավարներին, իսկ վաստակած գումարը ամբողությամբ կբաշխվի Ձեր թիմի մեջ: Վերջինիս ծավալները կախված են լինելու Ձեր ներկայացրած խնդրի լուծման առաջարկից և վաճառելու կարողությունից:
Մի խոսքով՝ բոլոր հնարավոր տակտիկաները՝ մեր կողմից, իսկ փայլուն, եզակի, վաճառվող գաղափարները՝ Ձեր:
Ո՞վքեր կարող են դիմել
-Երիտասարդներ, ովքեր ցանկանում են ստանալ պահանջարկ ունեցող հմտություններ մարքեթինգի բնագավառում, թիմում աշխատելու և նոր լուծումներ առաջարկելու / վաճառելու հնարավորություն հայտնի ընկերություններին
-Ոլորտի մասնագետներ, ովքեր աշխատելով X ընկերությունում կարող են, որպես նոր նախագիծ, ներկայացնել գրագետ լուծումներ այլ ընկերությանը և սկսել outsource համագործակցել
-Մարդիկ, ովքեր չեն սահմանափակվում միայն մեկ աշխատանքով և նոր ձևաչափով նախագծերի միշտ պատրաստակամ են
Բոլոր հետաքրքված անձանց հրավիրում ենք հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին Մերգելյան ինստիտուտում ներկա գտնվելու նախագծի պրեզենտացիային, ծանոթանալ դիմելու կարգին և այլ մանրամասներին:
Մուտքն ազատ է:
Նախապես գրանցվել հղմամբ