Уникальное предложение специально для участников из Армении:
Ֆինանսական վարձակալության հաշվապահական հաշվառումը
ՀՈՒՄԿ Կրթական Հիմնադրամը հայտարարում է 1 օրյա քննարկում-դասընթաց <Ֆինանսական վարձակալության հաշվապահական հաշվառումը> թեմայով:
Քննարկման ընթացքում ծավալուն օրինակով մանրամասն կներկայացվեն ֆինանսական վարձակալության հաշվապահական հաշվառման պահանջները ըստ ՀՀՄՍ17-ի:
Առանձնահատուկ շեշտադրում է կատարվում հետևյալ հարցերին.
- Վարձակալության դասակարգում,
- Վարձակալությամբ ենթադրվող տոկոսադրույք,
- Վարձակալության սկիզբ և վարձակալության մեկնարկ,
- Վարձակալությունում ներդրումներ,
- Նվազագույն վարձավճարներ,
- Տոկոսների հաշվեգրումներ,
- Պայմանագրային պայմանների փոփոխություններ:
Քննարկվում են և՛ վարձատուի և՛ վարձակալի հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները: Մասնակիցները հնարավորություն կունեն քննարկման դնել իրենց կողմից առաջադրված հարցերը:
Դասընթացը կվարի ՖՀՄՍ-ների փորձագետ Ավետիք Մովսիսյանը:
Գրանցվելու համար զանգահարեք: