Error message

  • Warning: Creating default object from empty value in ctools_access_get_loggedin_context() (line 1864 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/includes/context.inc).

  • Notice: Undefined property: stdClass::$data in eval() (line 4 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).
  • Notice: Trying to get property of non-object in eval() (line 4 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).
  • Notice: Undefined property: stdClass::$data in eval() (line 7 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).
  • Notice: Trying to get property of non-object in eval() (line 7 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).

Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթը, որի նպատակն է խթանել Հայաստանում իրականացվող բարեփոխումների լուսաբանումը, մասնավորապես հանրային սեկտորի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման հզորացմանը եւ սոցիալական բարեկեցությանն ուղղված միջոցառումները։ Մասնակիցներին առաջարկվում է ճկուն եւ համակողմանի մեկնաբանել մրցույթի առաջարկվող թեմաները։ Կազմակերպիչները ակնկալում են, որ կներկայացվեն որակյալ լրագրողական աշխատանքներ, որոնք կանդրադառնան վերոհիշյալ թեմաներին և աչքի կընկնեն իրենց քննադատական մտածողությամբ, օբյեկտիվությամբ, յուրահատուկ ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական եւ բացահայտող։

Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բոլոր լրատվամիջոցները՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն):

Կարող են ներկայացվել նյութեր տարբեր ժանրերում առանց սահմանափակման ՝ լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր եւ այլն:

Մրցանակներ կշնորհվեն հետեւյալ անվանակարգերում՝

Homo Agendi (Գործող անձ)
Ներկայացվող նյութերի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու մտադրությամբ ու հնարավորությամբ: Այս անվանակարգի համար մրցանակ կշնորհվի ինչպես նյութի հեղինակին, այնպես էլ՝ հերոսին:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում
Անվանակարգում կգնահատվեն այն նյութերը, որոնք կպատմեն տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների էության, ընթացքի, խնդիրների եւ խոչընդոտների, հաջողությունների եւ անհաջողությունների, ինչպես նաեւ՝ ներգրավված մասնակիցների (կառավարություն, հանրություն, տարբեր ինստիտուտներ) դերի, այդ թվում համագործակցության հաջողված փորձերի մասին։

Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում
Կարող են ներկայացվել նյութեր, որոնք պատրաստված են ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, լսարանի հետ հետադարձ կապը եւ նրան նյութի պատրաստման մեջ ներգրավելու հնարավորությունները:

Դիտակ. հետաքննական լրագրություն
Այս անվանակարգում կարող են ներկայացվել լրագրողական հետաքննության ժանրում կամ լրագրողական հետաքննության տարրեր պարունակող նյութեր՝ հրապարակված ցանկացած հարթակում: Նյութերը գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:

Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ
Հաղթողին կընտրեն մեդիա սպառողները : Քվեարկությունը կկազմակերպվի մրցույթի համար ստեղծված հատուկ առցանց հարթակում: Քվեարկության են դրվելու ժյուրիի կողմից բոլոր անվանակարգերում ընտրված լավագույն քսան նյութերը։

Մրցույթին ներկայացված աշխատանքները գնահատելու համար կազմված ժյուրիի մեջ կընդգրկվեն լրագրողներ, մեդիա փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նյութերը պետք է հրապարակված լինեն լրատվամիջոցներում 2014 թ․-ի սեպտեմբերի 1-ից 2015 թ․-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Date and time: 
Monday, July 20, 2015 - 17:15
Application deadline: 
Thursday, September 10, 2015 - 23:45
Telephone: 
+374 10 58 36 20
Address: 
3a Arshakunyats Ave., 3rd Floor
0023
Yerevan
Armenia