Our small planet is a large unstable territory that makes life for most of its inhabitants a big/little hell, due to the obligation of leaving from
Կոնֆլիկտը կնոջ աչքերով. փոխելով տեսանկյունը
Մարդու Իրավունքների Ուսուցման Կենտրոնը հայտարարում է «Կոնֆլիկտը կնոջ աչքերով. փոխելով տեսանկյունը» ծրագրի դիմումների ընդունելությունը:
Ծրագիրը կոչված է բարձրացնել կին լրագրողների և հետազոտողների իրազեկվածությունը հակամարտությունների համատեքստում կանանց հիմնախնդիրների, կանանց իրավունքների և խաղաղաշինության ոլորտում նրանց ներգրավվածության կարևորության մասին:
Ծրագրի նպատակն է նաև կին լրագրողներին և հետազոտողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ հետագայում կոնֆլիկտները կնոջ տեսանկյունից, կնոջ աչքերով լուսաբանելու համար. անրդադառնալով, վերհանելով և հանրության ուշադրության կենտրոն բերելով այն բոլոր խնդիրները, որոնց հետ կանայք առերեսվում են հակամարտությունների համատեքստում և շեշտադրելով կանանց ներգրավվածության անհրաժեշտությունը դրանց կարգավորվման գործընթացներում:
5 շաբաթ տևող ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան
* Մասնակցելու երկօրյա դասընթացի մարդու իրավունքների, կանանց իրավունքների, խաղաղության մշակույթի և խաղաղաշինության մասին: Մասնակիցները կսովորեն նաև՝ ինչպես բացահայտել և ցույց տալ կնոջ տեսանկյունը հակամարտությունների լուսաբանման և հետազոտությունների ժամանակ:
* Հանդիպել կանանց իրավունքների և խաղաղաշինության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների հետ և «առաջին ձեռքից» տեղեկություն ստանալ Հայաստանում՝ խաղաղաշինության և հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց դերի և նրանց խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների և աշխատանքների վերաբերյալ:
* Ներգրավվել երեքշաբաթյա խմբային աշխատանքում, որի ընթացքում խմբերը կանցկացնեն հետազոտություն և կգրեն հոդվածներ հակամարտություններում կնոջ խնդիրների և խաղաղաշինության գործընթացում նրանց ներգրավվածության մասին: Այս ողջ ընթացքում դասընթացավարները և ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչները կուղղորդեն մասնակցիներին:
* Ներկայացնել իրենց կատարած աշխատանքը և պատրաստած հոդվածները հանրային միջոցառման ժամանակ, որին կմասնակցեն նաև ոլորտի շահագրգիռ անձինք և կազմակերպությունները:
Ծրագիրը բաց է 20-45 տարեկան կին լրագրողների համար, ովքեր հետաքրքրված են խաղաղաշինությամբ, ինչպես նաև հակամարտությունների վերաբերյալ հետազոտական փորձառություն կամ հետաքրքրություն ունեցող կանանց համար: