Error message

  • Notice: Undefined property: stdClass::$data in eval() (line 4 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).
  • Notice: Trying to get property of non-object in eval() (line 4 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).
  • Notice: Undefined property: stdClass::$data in eval() (line 7 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).
  • Notice: Trying to get property of non-object in eval() (line 7 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/plugins/access/php.inc(55) : eval()'d code).

Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:

Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել հանրային հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը հանրությանը մատուցվող ծառայությունների և ծրագրերի նկատմամբ մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականությանը միտված նախաձեռնությունների իրականացման միջոցով:

Ով կարող է դիմել

Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ները՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները:

Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը և մեթոդաբանությունը

Սույն հրավերի շրջանակում կդիտարկվեն հետևյալ ոլորտներին առնչվող հայտերը.

կրթություն (նախադպրոցական և դպրոցական)
առողջապահություն (առաջնային օղակ և ստացիոնար)
սոցիալական ծառայություններ
աղբահանություն և կոմունալ այլ ծառայություններ
ներհամայնքային և միջհամայնքային տրանսպորտ
հողօգտագործում և շինարարություն
ջրօգտագործում և գյուղատնտեսություն
ոստիկանություն (ճանապարհային, տարածքային անձնագրային ծառայություններ)
Մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության գործողությունները պետք է կառուցվեն հիմք ունենալով ստորև ներկայացված՝ Բազելի կառավարման ինստիտուտի կողմից մշակված համապատասխան ձեռնարկներում բերված մեթոդները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.

Մասնակցային մոնիտորինգ. գործնական ձեռնարկ

Սոցիալական հաշվետվողականություն. գործնական ձեռնարկ

Ներկայացվող հայտերը պետք է միտված լինեն այնպիսի ուսումնասիրությունների իրականացմանը, որոնց արդյունքները դրամաշնորհառուները հետագայում կօգտագործեն համապատասխան քաղաքականությունների փոփոխությանը միտված ջատագովության շրջանակներում: Այդ նպատակով ծրագրի վերջում նրանք պետք է կազմեն և հրապարակեն արդյունքների վերաբերյալ զեկույց՝ ներառելով գործողությունների արդյունքների ամփոփումը, բացահայտված խնդիրները և փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ: Հայտատուները նաև պետք է նախատեսեն առաջարկությունների խթանմանն ուղղված ջատագովության գործողություններ ծրագրի շրջանակներում:

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ծրագրի առաջին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 24 500 000 ՀՀ դրամ: Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 4 900 000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 6-12 ամիս:

Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է ս.թ. ապրիլի 15-ից:

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ԹԻՀԿ ծրագրային թիմի կողմից` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետ դրանք կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.

I. Կազմակերպության փորձը (20 միավոր)

կազմակերպության առաքելությունը և նպատակները
կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում
ծրագրում առաջարկվող աշխատակազմի փորձառությունը
II. Առաջարկվող ծրագրի նկարագրություն (40 միավոր)

համապատասխանությունը նշված թեմաներին
կարիքի հիմնավորումը
համապատասխանությունը առաջարկվող մեթոդաբանություններին
գործողությունների աշխարհագրությունը
ակնկալվող արդյունքները
իրականացման ժամանակացույցը
III. Ջատագովության ռազմավարությունը (20 միավոր)

ուսումնասիրության արդյունքների օգտագործումը/ջատագովությունը
IV. Բյուջեն (20 միավոր)

բյուջեի և նպատակների համապատասխանությունը
առաջարկվող ծախսերի ողջամտությունը
Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը

Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ուղարկեն փաթեթ՝ ներառելով.

Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Application Form)
Աշխատանքային պլանը (Հավելված 1)
Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
Ծրագրում ընդգրված աշխատակազմի համառոտ կենսագրականները
Ընտրված ոլորտում կազմակերպության կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում
Ծրագրի առաջարկը պետք է ներկայացվի մինչև 12 էջի սահմաններում հայերեն կամ անգլերեն լեզուներով:

Application deadline: 
Monday, March 28, 2016 - 10:00
Telephone: