Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:
Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել հանրային հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը հանրությանը մատուցվող ծառայ