Error message

  • Warning: Creating default object from empty value in ctools_access_get_loggedin_context() (line 1864 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/includes/context.inc).
  • Warning: Creating default object from empty value in ctools_access_get_loggedin_context() (line 1864 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/includes/context.inc).
  • Warning: Creating default object from empty value in ctools_access_get_loggedin_context() (line 1864 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/includes/context.inc).
  • Warning: Creating default object from empty value in ctools_access_get_loggedin_context() (line 1864 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/includes/context.inc).

FYCA - Federation of Youth Clubs of Armenia

Մեր շարքերում միավորված են մարդիկ, ովքեր հոգով և սրտով երիտասարդ են, ովքեր ունեն երազանքներ և հավատում են, որ աշխարհը կարելի է փոխել դեպի լավը, ովքեր, միաժամանակ, բավականին երիտասարդ են ամեն ինչ իմանալու համար: Ովքեր ենք մենք Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին: Կազմակերպության ակունքներում է եղել ՀՀ առաջին երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակադեմիան/ԵրԱկ/: Այսօր ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 90 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ: Մեր առաքելությունն է` միավորելով երիտասարդական ակումբներին` բարձրացնել երիտասարդ սերնդի դերը պետության մեջ ու քաղաքացիական հասարակության կայացման գործում: Մեր կառուցվածքը Կազմակերպության բարձրագույն մարմինը երկու տարին մեկ անգամ հրավիրվող Խորհրդաժողովն է: Ընթացիկ ղեկավարությունն իրականացնում է ընտրված Նախագահությունը` Նախագահի ղեկավարությամբ, իսկ գործադիր մարմինը Քարտուղարությունն է` Գլխավոր Քարտուղարի ղեկավարությամբ: Հայաստանի բոլոր մարզերում ԵԱԴ-ն ունի մարզային համակարգողներ: Մեր խորհրդանիշը ԵԱԴ խորհրդանիշը եռաթև եռանկյունի է` Եռակը, որը խորհրդանշում է շարժում, կայունություն և միասնություն: Մեր կարգախոսը Բացե´նք երիտասարդական աշխատանքը ԵԱԴ ծրագրային ուղղություններն են. - տեղեկատվություն և խորհրդատվություն, մասնակցություն - ակումբների զարգացում և տարածում, բաց երիտասարդական աշխատանք - ժողովրդավարություն, քաղաքական մասնակցություն, մարդու իրավունքներ, - միջազգային համագործակցություն, միջմշակութային ուսուցում, - համահայկական ծրագրեր, - բնապահպանություն, արշավներ, առողջ ապրելակերպ, կայուն զարգացում, - տարածաշրջանային ինտեգրացիա, հանդուրժողականություն, - գենդերային հիմնախնդիրներ, կանանց մասնակցություն, - հետազոտություններ և հրատարակություններ, ՀԿ համագործակցություն, - կամավորական ծառայություններ: Մենք առաջարկում ենք Տեղեկատվություն - տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումների, - երիտասարդական քաղաքականության իրականացման, - ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների, - երիտասարդական տարբեր ծրագրերի վերաբերյալ: Խորհրդատվություն - ՀԿ օրենսդրության ու հասարակական աշխատանքի, - միջազգային համագործակցության հաստատման ու գործընկերության, - ակումբի ու կազմակերպության կառավարման, - ծրագրի մշակման ու կառավարման, - ռազմավարական պլանավորման, - ուսուցման մեթոդաբանության, - ԵՄ «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի վերաբերյալ: Ուսուցում - մարդու իրավունքների, - միջմշակութային ուսուցման, - առաջնորդության, - Եվրոպական կամավորական ծառայությունների, - համագործակցության ու ցանցային աշխատանքի, - ուսուցանողների ուսուցման, - գենդերային հարցերի, - հակամարտությունների կառավարման, - ընտրական համակարգերի ու դիտորդական առաքելությունների, - ոչ ֆորմալ կրթության մեթոդների վերաբերյալ: Միջազգային համագործակցություն ԵԱԴ-ն սերտորեն համագործակցում է տասնյակ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ, անդամակցում է Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնությանը, Երիտասարդական արտահայտման ցանցին, Եվրոպական երիտասարդություն և շրջակա միջավայր կազմակերպությանը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդին, Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնին և այլն: Մեր ձեռքբերումները -ԵԱԴ-ն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խումբը` fyca@yahoogroups.com: -ԵԱԴ-ն վերջին երեք տարիների տվյալներով իրականացրել է ամենաշատ միջազգային երիտասարդական ծրագրերը` հնարավորություն ընձեռելով հարյուրավոր երիտասարդների մասնակցելու ուսուցողական ծրագրերի ու սեմինարների, գիտաժողովների ու ֆորումների, երիտասարդական կարճաժամկետ ու երկարաժամկետ այլ ծրագրերի: -ԵԱԴ-ն ունի հմուտ, Հայաստանում ու նրա սահմաններից դուրս հեղինակություն վայելող անձնակազմ, իր գործունեության ընթացքում պարգևատրվել է մրցանակներով, արժանացել է պատվոգրերի:
Telephone: 
+374 10 588768
Address: 
4 1/1 Mashtoc ave.
0015
Yerevan
Armenia

Past trainings

Լավագույն հնարավորություն հանրային կապերի (PR), գովազդի, մարքեթինգի մասնագետների և լրագրողների համար:

Saturday, May 9, 2015 - 17:45 to 18:45