Error message

  • Warning: Creating default object from empty value in ctools_access_get_loggedin_context() (line 1864 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/includes/context.inc).

ORDFILM LLC

«Օրդֆիլմը» հիմնադրվել է 2009 թվականի հունվարի 20-ին: Ընկերության առաջնային նպատակն է մեր երկրում նպաստել կինոարտադրությանը, համատեղ նախագծեր իրականացնել թե´ հայկական, թե´ օտարերկրյա կինո և հեռուստաընկերությունների հետ: «Օրդֆիլմում» վավերագրական, խաղարկային և անիմացիոն ֆիլմերը նկարահանված են ժամանակակից չափանիշներով,մասնակցում են միջազգային կինոփառատոնների: Անշուշտ, ֆիլմի վերջնական գնահատականը հանդիսատեսինն է, հետևաբար մեր բոլոր գործերը ցուցադրվում են հեռուստա և կինոէկրաններին: Իրականացնում ենք նաև հեռուստանախագծեր: Հաղորդումները հիմնականում ունեն մշակութային ու ճանաչողական բնույթ, որոնց միջոցով այս՝ հաճախ պարզունակ հարաբերությունների պայմաններում փորձում ենք հեռուստադիտողին հաղորդակից դարձնել հոգևոր և մշակութային արժեքների: Միշտ ուրախ ենք լսել ձեր կարծիքները և ստանալ հետաքրքիր առաջարկներ: Հուսով ենք, որ փոխադարձ կապն ավելի արդյունավետ կդարձնի դեպի կինո մեր ճանապարհը:
Telephone: 
+374 10 54 45 72
Address: 
Խանջյան 13ա
0010
Երևան
Armenia

Past trainings

«Օրդֆիլմ» ընկերության «Հեռուստատեսային հմտություններ» վերապատրաստման եռամսյա դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր սովորել կամ սովորում են բուհում, ցանկանում են տիրապետել հեռուստառեժիսուրա, հեռուստալրագրություն, հեռուստաօպերատորություն, հեռուստամոնտաժ և հեռուստամենեջմենթ մասնագիտությունների հիմունքներին:
Հայաստանի լավագույն մասնագետների խումբն աշխատում է աշխարհի առաջատար ուսումնական հաստատությունների մշակած և կիրառած մեթոդներով: Տեսական գիտելիքներից զատ, վերապատրաստման դասընթացի վերջին փուլում ավարտողներին հնարավորություն է տրվում տեսականը վերածել գործնականի: Նկարահանում են հեղինակային տեսանյութեր, որոնցից լավագույնները ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Լավագույն տեսանյութերի հեղինակները կանցնեն աշխատանքի Հայաստանի տարբեր հեռուստաընկերություններում:
Ավարտողներին տրվում է ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված վկայականներ:

Monday, June 15, 2015 - 15:45 to Tuesday, September 15, 2015 - 15:45