Error message

  • Warning: Creating default object from empty value in ctools_access_get_loggedin_context() (line 1864 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/includes/context.inc).

Կիրառական հոգեբանության կենտրոն

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը գործում է 2008թ.-ից և նպատակ ունի. աջակցելու հանրապետությունում կիրառական հոգեբանության զարգացմանը և որակի բարձրացմանը, նպաստելու հոգեբանությամբ մասնագիտացող ուսանողների մասնագիտական կրթության որակի բարելավմանը, բնակչությանը մատուցելու հոգեթերապևտիկ/խորհրդատվական և զարգացնող բնույթի ծառայություններ, կիրառական հոգեբանության տարբեր ոլորտներում իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են` 1. Ուսուցողական գործունեություն Ուսուցողական խմբային թրենինգներ: Թրենինգները իրականացվում են հոգեբան ուսանողների, հոգեբան մասնագետների և հարակից ոլորտի մասնագետների համար՝ հոգեբանական տեսական գիտելիքների սերմանման և գործնական հմտությունների ձևավորման ու մարզման նպատակով: Թրենինգների ընթացքում ձեռք բերված հմտությունները թույլ են տալիս ավելի վստահ զգալ հոգեբանական պրակտիկայի ոլորտում: Թրենինգներն անց են կացվում 6-12 հոգուց բաղկացած խմբերով: Կարճաժամկետ աշխատաժողովներ և սեմինար-քննարկումներ, որոնք նախատեսված են պրակտիկ հոգեբանների, ուսանողների, ինչպես նաև հոգեբանությամբ հետաքրքրվողների համար: 2. Կորպորատիվ թրենինգներ, որոնք ուղղված են անձնակազմի վերապատրաստմանը, մասնագիտական գործունեության բարելավմանը, ղեկավարման ոճի և թերացումների շտկմանը, կորպորատիվ մշակույթի և թիմի ձևավորմանը և այլն: 3. Անձնային աճի թրենինգներ, որոնք նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել սեփական անձի խորքերը, պոտենցյալ կարողությունները, արդյունավետ լուծել կյանքի խնդիրները, ինչպես նաև կառուցել ապագայի հեռանկարներ: Թրենինգներն անց են կացվում 6-10 հոգուց բաղկացած խմբերով: 4. Հոգեթերապիա և հոգեբանական խորհրդատվություն: Հոգեթերապևտիկ աշխատանքը իրականացվում է մի քանի ուղղություններով՝ կոգնիտիվ հոգեթերապիա, հումանիստական հոգեթերապիա, էքզիստենցիալ հոգեթերապիա, արտ-թերապիա, հոգեվերլուծություն։ 5. Զարգացնող անհատական և խմբային աշխատանքներ, որոնք ուղղված են երեխաների հոգեկան այս կամ այն ֆունկցիայի /հիշողություն, ուշադրություն, հուզականություն և այլն/, ինչպես նաև հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Խմբերը բաղկացած են լինում 4-5 երեխաներից, աշխատանքները իրականացվում են հատուկ կահավորված խաղասենյակում: 6. Սուպերվիզիա: Նորավարտ ուսանողների, մասնագիտական գործունեությունը սկսող հոգեբանների և փորձ ունեցող մասնագետների համար իրականացվում են սուպերվիզիոն աշխատանքներ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով: Սուպերվիզիաների ընթացքում այցելուի խնդրի հետ աշխատանքում հանդիպող դժվարությունների մանրակրկիտ վերլուծության, ինչպես նաև հոգեբանի ինքնահետազոտման հնարավորություն է ընձեռնվում: Խմբային սուպերվիզիան հիմնականում իրականացվում է բալինտյան խմբերի ձևաչափով՝ տվյալ հոգեբանի մասնագիտական ուղղվածությանը համապատասխան:
Email: 
Telephone: 
+37410 555240
Address: 
vԵՊՀ 8-րդ մասնաշենք, Աբովյան 52/ա, 3-րդ հարկ, 305 լսարան
0025
Երևան
Armenia

Past trainings

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը հրավիրում է ձեզ մասնակցելու«Պրակտիկ հոգեբանության էթիկական հիմնահարցերը» սեմինարին:

Սեմինարի քննարկման թեմաներ՝

Friday, April 10, 2015 - 16:30