Դուք ունեք բարձրագույն կրթություն, բայց չունեք աշխատանքային փորձ և այս պատճառով Ձեզ աշխատանքի չե՞ն ընդունում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող “Երիտասարդների առաջխաղացման արահետ” ծրագիրը Ձեզ հնարավորություն է ընձեռում աշխատանքային պրակտիկա անցնել Հայաստանի առաջատար ընկերություններում: