Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
Վճարովի պրակտիկա բարձրագույն կրթություն ունեցողների համար. «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագիր
Դուք ունեք բարձրագույն կրթություն, բայց չունեք աշխատանքային փորձ և այս պատճառով Ձեզ աշխատանքի չե՞ն ընդունում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող “Երիտասարդների առաջխաղացման արահետ” ծրագիրը Ձեզ հնարավորություն է ընձեռում աշխատանքային պրակտիկա անցնել Հայաստանի առաջատար ընկերություններում:
Դիմեք Ձեր մասնագիտությանը համապատասխան առկա թափուր պաշտոններին և մասնակցեք ընտրությանը: Ընտրվելու դեպքում դուք վեցամսյա պրակտիկա կանցնեք ընդունող ընկերությունում, և կստանաք ամսեկան աշխատավարձ՝ ԱՄՆ 100 դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ծրագրին կարող են դիմել նորավարտ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ, ովքեր չունեն աշխատանքային փորձ: Այս տարի ծրագրի թիրախ են հանդիսանում հիմնականում Սիրիայից և Ուկրաինայից տեղահանված երիտասարդները:
Աշխատատեղերի ցանկը ստորև:
Ինչպես դիմել ծրագրին՝
Ներբեռնել/բացել պրակտիկայի համար առկա աշխատատեղերի ցուցակը
Ընտրել պաշտոնը, որին կցանկանայիք դիմել և, որը համապատասխանում է Ձեր կրթությանը
Դիմել պաշտոնին, ուղարկելով հետևյալ փաստաթղթերը ruzanna.hayrapetyan@undp.org; anna.avagyan.91@gmail.com էլ-փոստին՝
ռեզյումե
դիպլոմի և/կամ հավաստագրի սկան արված օրինակ
անձնագրի սկան արված օրինակ
Որպես նամակի վերնագիր նշեք ընկերության անունը և պաշտոնը, որին դիմում եք
Դուք կարող եք դիմել առավելագույնը 2 պաշտոնի և յուրաքանչյուր դիմում պետք է ուղարկել առանձին