«Գործենք ատելության խոսքի դեմ` մարդու իրավունքի կրթության միջոցով» (“ACTing against hate speech through human rights education”) դասընթացը նպատակ ունի բացահայտել ազգային եւ կրոնական փոքրամասնու-թյունների դեմ ատելության խոսքի պատճառները, տեսակներն ու հետեւանքները: Դաընթացի ընթացքում ներկայացվելու եւ օգտագործվելու է Եվրոպայի խորհրդի «Ոչ ատելություն տարածող խոսքին» շարժման շրջանակում մշակված Գրանիշեր Ձեռնարկը - Ատելություն տարածող առցանց խոսքի դեմ պայքարը մարդու իրավունքների կրթության միջոցով:Եվրոպայի խորհրդի «Ոչ ատելություն տարածող խոսքին» շարժումը ստեղծվել է առավելապես նպատակ ունենալով հակազդելու ատելություն քարոզող եւ պարունակող խոսքի տարածմանը, հատկապես՝ առցանց տիրույթում:Դասընթացի արդյունքում մշակվելու է գործողություն-ների պլան` նվազեցնելու համար ատելության խոսքը ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում, զարգացնելու եւ/կամ բարելավելու Հայաստանի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համայքների երիտասարդ ներկայացուցիչների ակտիվ մասնակցու-թյունը առցանց հարթակներում։ Գործողությունների պլանը կյանքի կկոչվի ծրագրի մասնակիցների կողմից` դասընթացի դասընթացավարների, ինչպես նաեւ ուղարկող կազմակերպությունների անմիջական աջակցությամբ եւ մասնկացությամբ` դասընթացին հաջորդող վեց ամիսների ընթացքում