Our small planet is a large unstable territory that makes life for most of its inhabitants a big/little hell, due to the obligation of leaving from
Գործենք ատելության խոսքի դեմ մարդու իրավունքների կրթության միջոցով
«Գործենք ատելության խոսքի դեմ` մարդու իրավունքի կրթության միջոցով» (“ACTing against hate speech through human rights education”) դասընթացը նպատակ ունի բացահայտել ազգային եւ կրոնական փոքրամասնու-թյունների դեմ ատելության խոսքի պատճառները, տեսակներն ու հետեւանքները: Դաընթացի ընթացքում ներկայացվելու եւ օգտագործվելու է Եվրոպայի խորհրդի «Ոչ ատելություն տարածող խոսքին» շարժման շրջանակում մշակված Գրանիշեր Ձեռնարկը - Ատելություն տարածող առցանց խոսքի դեմ պայքարը մարդու իրավունքների կրթության միջոցով:Եվրոպայի խորհրդի «Ոչ ատելություն տարածող խոսքին» շարժումը ստեղծվել է առավելապես նպատակ ունենալով հակազդելու ատելություն քարոզող եւ պարունակող խոսքի տարածմանը, հատկապես՝ առցանց տիրույթում:Դասընթացի արդյունքում մշակվելու է գործողություն-ների պլան` նվազեցնելու համար ատելության խոսքը ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում, զարգացնելու եւ/կամ բարելավելու Հայաստանի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համայքների երիտասարդ ներկայացուցիչների ակտիվ մասնակցու-թյունը առցանց հարթակներում։ Գործողությունների պլանը կյանքի կկոչվի ծրագրի մասնակիցների կողմից` դասընթացի դասընթացավարների, ինչպես նաեւ ուղարկող կազմակերպությունների անմիջական աջակցությամբ եւ մասնկացությամբ` դասընթացին հաջորդող վեց ամիսների ընթացքում։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ`
• Ամրապնդել ազգային եւ կրոնական փոքրամաս-նությունների երիտասարդ ներկայացուցիչների գիտելիքները մարդու հիմնարար իրավունքների մասին;
• Մասնակիցներին իրազեկել առցանց եւ իրական կյանքում ատելության խոսքի վերաբերյալ;
• Բարելավել մասնակիցների կարողությունները ատելության խոսքի դեմ երիտասարդական խմբերի համախմբման համար;
• Մշակել «գործողությունների պլան» առցանց եւ իրական կյանքում ատելության խոսքի դեմ պայքարելու համար.
ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ Է, ԵԹԵ ԴՈՒՔ
• 18-28 տարեկան եք;
• Կազմակերպել եք մարդու իրավունքներին վերաբերող առնվազն 1 ծրագիր/միջոցառում;
• Շահագրգռված եք մասնակցել դասընթացի ամբողջ ընթացքին;
• Ունեք հայերեն կամ ռուսերեն հաղորդակցվելու կարողություն;
• Հետաքրքրված եք ատելության խոսքի դեմ պայքարով;
• Ունեք ուղարկող համայնքի կամ ՀԿ աջակցությունը;
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ
Դասընթացի ժամանակ կօգտագործվեն ոչ ֆորմալ կրթության մեթոդներ` տեսություն եւ գործնական վարժություններ, քննարկումներ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ծրագիրը հոգում է դասընթացի ողջ ընթացքի ծախսերը՝ կեցություն եւ սնունդ
Հայտաձևը`տես կից