The Summer School is organised by the Centre for Media Pluralism and Media Freedom (CMPF) at the Robert Schuman Centre for Advanced Studies of the
«Ազատ Եվրոպա / Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային լրագրության կրթաթոշակ
Կրթաթոշակի նպատակն է օգնել լրագրողի մասնագիտությունն ընտրած երիտասարդներին խորամուխ լինելու իրենց մասնագիտության մեջ՝ հմտանալով բազմակարծությունն ապահովելու գործում:
Կրթաթոշակը տրամադրվելու է Արևելյան գործընկերության մաս կազմող երկրների քաղաքացիներին: Կտրվի մեկ կրթաթոշակ, որը ստացող անձը լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով աշխատանքի կանցնի «Ազատության» Երևանի գրասենյակում և կթողարկի ռեպորտաժներ ու մուլտիմեդիա նյութեր` «Ազատության» փորձառու մասնագետների ղեկավարությամբ և օժանդակությամբ:
Ծրագրի արդյունքում կրթաթոշակառուն հնարավորություն կստանա ամրապնդել իր լրագրողական հմտությունները, հանրային հետաքրքրություն ներկայացնող ռեպորտաժներ հրապարակել, ստանալ անկախ լրատվամիջոցի դերի և գործառույթների մասին գիտելիքներ, ինչպես նաև ներդրում ունենալ Հայաստանում ազատ մամուլի զարգացման գործում:
Կրթաթոշակը տրամադրվում է 8 ամիս ժամկետով, այն նախատեսվում է սկսել 2015թ․ նոյեմբերի 2-ին: Կրթաթոշակը ներառելու է մեկշաբաթյա այց «Ազատության»՝ Պրահայում գտնվող կենտրոնակայան, հավելյալ մասնագիտական զարգացման նպատակով:
Կրթաթոշակառուն ծրագրի ամբողջ ընթացքում ամսական թոշակ կստանա, նրան աշխատատեղ կհատկացվի «Ազատության» Երևանի գրասենյակում, կվճարվեն Պրահա մեկնելու նրա ճանապարհածախսը և այնտեղ մնալու հետ կապված ծախսերը:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է նշված հասցեով ուղարկել․
- Նամակ մտադրությունների մասին, որը պետք է ներկայացնի դիմորդի ակնկալիքները ծրագրից, նրա լրագրողական փորձը, որի հիման վրա որոշում կկայացվի նրա մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև դիմորդի մասնագիտական նպատակները կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո:
-Ինքնակենսագրական՝ CV, որը պետք է ներառի աշխատանքային փորձը, կրթությունը և լեզվական ունակությունները (անգլերենի վարժ իմացությունը պարտադիր պայման չէ):
- Անցած 12 ամիսներին հրապարակված լրագրողական աշխատանքի երկու նմուշօրինակ:
Դիմումի ներկայացումից զատ դիմորդները կարող են հրավիրվել հարցազրույցի անձամբ, կամ Skype-ի/հեռախոսի միջոցով:
Ընտրությունը
Ընտրվելու դեպքում հաջողակ դիմորդին այդ մասին տեղյակ կպահեն հոկտեմբերի 16-ին: