Եթե ունեք սեփական բիզնես կամ վարձու աշխատանք և առավոտից երեկո անընդհատ վազում եք, հանդիպումների եք մասնակցում և միշտ զբաղված եք, ապա հարց.
- Ձեր քայլերից քան՞ի տոկոսն է ուղղակի ազդում Ձեր եկամուտների ավելացման վրա:
- Ինչպե՞ս ընտրել ու անել այնպիսի գործողություններ, որոնք մեծացնում են Ձեր շահույթը:
Ռազմավարական Բիզնեսը և Լոֆթը ներկայացնում են պրակտիկ թրեյնինգ «Եկամուտներն ավելացնող 50 գործիք» թեմայով:
Ու՞մ է վերաբերում թրեյնինգը.
• Այն մարդկանց, ովքեր գոհ են իրենց եկամուտներից, բայց ցանկանում են ավելացնել դրանք;
• Ովքեր գոհ չեն իրենց եկամուտներից;
• Ովքեր ուզում են սկսել բիզնես;
• Ովքեր արդեն հասկացել են, որ ցանկացած նոր ու օգտակար գիտելիք կարող է ապագա եկամտի համար հիմք ծառայել;
• Այն մարդկանց, ովքեր արդեն ունեն փորձ այս ոլորտում և ակընկալում են փորձի փոխանակում;
Ու՞մ չի վերաբերում թրեյնինգը.
• Այն մարդկանց, ովքեր ամեն ինչ գիտեն;
• Այն մարդկանց, ովքեր ոչինչ չգիտեն;
• Այն մարդկանց, ովքեր չեն ուզում ավելացնել իրենց եկամուտները;
Ինչի՞ մասին ենք խոսելու.
• Եկամուտներն ավելացնող օնլայն գործիքներ;
• Եկամուտներն ավելացնող օֆլայն գործիքներ;
• Եկամուտներն ավելացնող մարդկային գործոններ;
• Եկամուտներն ավելացնող տեխնոլոգիական լուծումներ;
Սեմինարի ընթացքում կթվարկենք ու համառոտ կներկայացնենք 50 գործիք, որոնց կիրառումն ազդելու է Ձեր եկամուտների բարձրացման վրա:
Դասընթացի համար վճարվող գումարը ներառում է թեյ, սուրճ, քաղցրավենիք: