The Summer School is organised by the Centre for Media Pluralism and Media Freedom (CMPF) at the Robert Schuman Centre for Advanced Studies of the
Զանգվածային լրատվական միջոցների արտադրանքի վերլուծություն և ծանոթացում այլընտրանքային լուսաբանման գործիքներին
Զանգվածային լրատվական միջոցների արտադրանքի վերլուծություն և ծանոթացում այլընտրանքային լուսաբանման գործիքներին։
Ինչու՞ և ինչպե՞ս է ստեղծվում զանգվածային լրատվական միջոցների արտադրանքը: Ու՞մ շահերին է ուղղված դրանց աշխատանքը: Որո՞նք են հանրության շահերին և ընդհանուր կարծիք ձևավորելուն նպաստող լրատվամիջոցները և ինչպե՞ս կարող են այսօր դրանք գոյատևել:
Այս հարցերի շուրջ «Ուտոպիանա.ամ» մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպությունն իր ACTV նախագծի շրջանակում և ԷկոԼաբ ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպում է տեսական և պրակտիկ դասընթացներ, որի ընթացքում մասնակիցները
• կստանան ԶԼՄ-ների վիդեո արտադրանքի նկատմամբ քննադատական հայացք ձևավորելուն նպաստող տեսական գիտելիքներ
• ներկա կգտնվեն լրատվական միջոցների աշխատանքային պրոցեսին
• հնարավորություն կունենան կիրառել ստացված գիտելիքները պրակտիկ դասընթացների շրջանակում` պատրաստելով սեփական նյութերն իրենց հետաքրքրող թեմաների շուրջ:
Նախագծին կարող են մասնակցել 16-35 տարեկան, հասարակական խնդիրներով մտահոգ և ակտիվ անձինք: Նախապատվություն կտրվի մարզերից դիմորդներին, ինչպես նաև տեխնիկական հմտությունների տիրապետող և սոցիալական նախաձեռնություններում որևէ փորձառություն ունեցող դիմորդներին:
Դասընթացը կիրկանացվի երկու փուլով (փետրվարի 15-19 և 25-28, ժամը 11:30-19:30) և տեղի կունենան Երևան քաղաքում:
Մասնակիցների լիարժեք ներգրավվածությունը ծրագրին պարտադիր է: Ցանկալի է, (բայց ոչ պարտադիր) որ մասնակիցները դասընթացներին ներկայանան սեփական նկարահանող սարքերով և դյուրակիր համակարգչով, ինչպես նաև ներկայացնեն նախկինում արված իրենց աշխատանքները (եթե այդպիսիք կան):
Դասընթացներն անվճար են: Նախագիծը կապահովի մարզերից ներգրավված մասնակիցների կացարանը և սննունդը: Մարզերից ներգրավված մասնակիցները պարտավոր են հոգալ իրենց ճանապարհածախսը: