The Summer School is organised by the Centre for Media Pluralism and Media Freedom (CMPF) at the Robert Schuman Centre for Advanced Studies of the
Հաղորդակցման և իրազեկման հմտություններ. մեդիան որպես փոփոխությունների գործիք
Երկօրյա գործնական դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ հասարակական կազմակեպությունների եւ ակտիվ քաղաքացիական խմբերի անդամներին, մասնակցելու «Հաղորդակցման և իրազեկման հմտություններ. մեդիան որպես փոփոխությունների գործիք» երկօրյա գործնական դասընթացին:
Դասընթացը մասնավորապես կներառի հետևյալ թեմաները՝
· մեդիա արշավներ կազմակերպելու ռազմավարության մշակում, նախապատրաստություն
· մամլո հաղորդագրություն, մուլտիմեդիա պատմություն ստեղծելու գործնական հմտություններ,
· ինֆոգրաֆիկայի տեսակներ և պատրաստման հմտություններ,
· առցանց ուղիղ հեռարձակման կազմակերպում (livestream),
Դասընթացի մասնակիցները կփորձեն ինքնուրույն կիրառել ձեռքբերված հմտությունները գործնական առաջադրանքների ժամանակ:
Դասընթացները կանցկացնեն մեդիա, հանրային իրազեկման և ՏՀՏ ոլորտի մասնագետներ:
Դասընթացը տեղի կունենա մայիսի 29-ից 30-ը, Երևան քաղաքում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հանրային լրագրության ակումբի գրասենյակում (Սարյան 30, երկրորդ հարկ):
Դասընթացի արդյունքում, մասնակիցները կհասկանան, թե ինչպես իրազեկումը կարող է նպաստել իրենց կազմակերպությունների նպատակների իրագործմանը, նաեւ կծանոթանան որոշ առանցքային գործիքների եւ մեթոդների հետ, որոնք օգտագործվում են շահերի պաշտպանության, այդ թվում` քարոզչության եւ հանրային իրազեկման ժամանակ:
Դասընթացը նաեւ թույլ կտա ՔՀԿ-ների մեդիա իրազեկման մասնագետներին բարելավել իրենց հաշվետվողականության եւ հաշվետվություններ պատրաստելու հմտություններն իրենց իսկ կազմակերպության աշխատանքների հիման վրա:
Կազմակերպությունը կհոգա 6 մարզային մասնակցի ճանապարհի և կացության ծախսերը:
Դասընթացին մասնակցելու համար ուղարկեք համառոտ կենսագրություն /CV/՝ լրացված հայտի հետ միասին gayane@iwpr.net էլեկտրոնային հասցեին: