Հանդիպումներ BBC-ի արաբական ծառայության տնօրեն Էդմոնդ Սաբելայի հետ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալելու է BBC-ի արաբական ծառայության տնօրեն՝ ծագումով հայ Էդմոնդ Սաբելային: Տարբեր ձևաչափի հանդիպումների ու դասերի ընթացքում Էդմոնդը հայաստանցի գործընկերների հետ կկիսվի պատերազմական իրավիճակների լուսաբանման, վավերագրական ֆիլմարտադրության, ուղիղ եթերում աշխատանքի իր բազմամյա փորձով:

Դասերից յուրաքանչյուրն ունի իր հստակ թեման և լսարանը.

Հանդիպում 1. փետրվարի 23` ժամը 13:00-18:00

Թեմա. Հեռուստատեսությունն այսօր. ժամանակակից տեխնոլոգիաներ, նոր ձևաչափեր, լսարանի հետ հաղորդակցության փոփոխվող մոդել:

Նախատեսված է հեռուստաընկերությունների ղեկավարների, պրոդյուսերների, խմբագիրների, լրագրողների և օպերատորների համար:

Հանդիպում 2. փետրվարի 24` ժամը 13:00-18:00

Թեմա. Վիդեո տեխնոլոգիաների նոր սերունդը. նկարահանումների և տեսախմբագրման (մոնտաժ) փոփոխվող միտումներ:

Նախատեսված է հիմնականում օպերատորների համար, կարող են մասնակցել նաև մուլտիմեդիա լրագրողները, ովքեր տեսանկարահանումների մինիմալ գիտելիք ունեն:

Հանդիպում 3. փետրվարի 25` ժամը 13:00-18:00

Թեմա. Աշխատանքը հակամարտության գոտիներում. ինչ է պետք հաշվի առնել:

Նախատեսված է օպերատորների և լրագրողների համար:
Էդմոնդ Սաբելան հակամարտության գոտիներում աշխատանքի մեծ փորձ ունի. լուսաբանել է Աֆղանստանի, Իրաքի պատերազմները և Հարավային Լիբանանի հակամարտությունը: Աշխատել է լիբանանյան վիդեո արտադրող մի շարք ընկերություններում, լրատվամիջոցներում՝ որպես օպերատոր, մոնտաժող, խմբագիր: 2007 թ.-ից ղեկավարում է BBC-ի արաբական ծառայությունը, նաև ներգրավված է ուղիղ եթերների հեռարձակման և վավերագրական ֆիլմերի արտադրության աշխատանքներում: Կուտակած փորձը ոլորտի մասնագետների հետ կիսում է տարբեր դասընթացների շրջանակում:

Էդմոնդ Սաբելան Հայաստան կայցելի Միգրացիայի միջազգային կազմակերպության «Մասնագիտական որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակում:

Date and time: 
Monday, February 22, 2016 - 13:00 to Monday, February 29, 2016 - 18:00
Application deadline: 
Wednesday, February 17, 2016 - 23:45
Telephone: 
Telephone: 
+374 10 58 36 20
Address: 
3a Arshakunyats Ave., 3rd Floor
0023
Yerevan
Armenia