Our small planet is a large unstable territory that makes life for most of its inhabitants a big/little hell, due to the obligation of leaving from
Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց լրագրողների համար
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քայլ միասին» ծրագրի շրջանակում կրոնական փոքրամասնությունների խնդիրների ու խտրականության թեմաների լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպում է եռօրյա դասընթաց:
Դասընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի 1-2 հոդված կամ 1 հեռուստառեպորտաժ` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կայքում տեղադրելու համար:
Դասընթացն անց է կացվելու մարտի երկրորդ կեսին՝ մերձքաղաքային հանգստյան տներից մեկում (որոշման փուլում է):
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիլվա Մամիկոնյանին կամ ծրագրերի օգնական Քրիստինե Խաչիկյանին` հետևյալ հասցեներով`silva@armhels.com, christina@armhels.com: Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Խտրականության թեմայով սեմինար» և նամակին կցեք ինքնակենսագրականը (CV):
Նախապատվությունը տրվելու է մարզերում ապրող և աշխատող, ինչպես նաև մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթացների չմասնակցած դիմորդներին: