Մեդիագրագիտության և առաջնորդության դասընթաց

Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրավիրում է 13-18 տարեկան դպրոցականներին մասնակցելու մեդիագրագիտության և առաջնորդության դասընթացի:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան շաբաթական երկու անգամ մասնակցելու լրագրության տեսական և գործնական պարապմունքների, տարբեր թեմատիկ քննարկումների, ֆիլմերի դիտումների ու քարոզարշավների: Խմբի անդամները ձեռք կբերեն բանավիճելու, շահերի պաշտպանության և առաջնորդության, ինչպես նաև սոցիալական մեդիայի օգտագործման հմտություններ, ինչպես նաև խոսքի ազատության և այլ իրավունքների մասին գիտելիքներ:

Դասընթացն անվճար է, տևողությունը` 5 ամիս, սկիզբը` մարտին, անցկացման վայրը` «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ (Երևան, Կորյունի 19ա, 2-րդ հարկ):

Մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կօգտագործեն «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի և կայքի ստեղծման համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը դասընթացին:

Նախաձեռնությունն իրականացվում է «Իմ մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար» ցանցային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և «Բաց հասարակության հիմնադրամների» կրթության աջակցության ծրագրի (Բուդապեշտ) ֆինանսավորմամբ:
Ծրագիրն Ավստրիայում համակարգում է «Միջմշակութային կենտրոն» (Interkulturelles Zentrum) ՀԿ-ն:
Հայաստանում ծրագրի համակարգող` «Հույսի կամուրջ» ՀԿ, գործընկեր` «Օրրան» ՀԿ:

Date and time: 
Thursday, March 3, 2016 - 14:30
Application deadline: 
Sunday, February 28, 2016 - 14:30
Telephone: