Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
Սոցիալական բիզնեսի խոհանոցը Հայաստանում
Ինչպիսի նախաձեռնություններն են Կոլբա լաբից աջակցություն ստանում ու ինչպես են զարգանում ստարտափ գաղափարները հայաստանյան շուկայում:
Կոլբայի հանդիպումների ամառային շարքն սկսում ենք մեր առաջին ինկուբացիոն շրջանում
“Տեսնող ձեռքեր” սոցիալական ստարտափի ներկայացումից:
Ինչպե՞ս արձագանքել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց պրոբլեմներին: Տեսնող ձեռքերը մերսման սրահ է, որտեղ աշխատում են կույր մերսողներ: Հայտնի է, որ տեսողության պակասը կոմպենսացվում է շոշափելիքի ու մյուս զգայարանների առավել զարգացվածությամբ: Այսօր 6-ամսյա մասնագիտական ինտենսիվ դասընթաց անցած մերսողները ունիկալ որակի ծառայություն են առաջարկում Հայաստանում:
«Տեսնող ձեռքեր» նախաձեռնության հեղինակ Մարիամ Դիլբանդյանը կպատմի իր առաջին քայլերի ու նախաձեռնած ծրագրի մասին: Սրահի երկու փորձառու մերսողները զուգահեռ հակասթրես պարանոցային մերսում կցուցադրեն, իսկ սրահի սննդի մասնագետը և հոգեբանը խորհրդատվություն կտրամադրեն ճիշտ սննդակարգի ու համակարգային բուժման մասին:
Ծանոթացեք սոցիալական բիզնեսի խոհանոցին, լսեք հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների այլընտրանքային լուծման պատմությունը: