«ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ» սեմինար-թրեյնինգի նպատակն է ԿԱՊԿՈւ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների ծնողներին օգնել առ
Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար
«Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները համատեղ իրականացնում են «Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար» նախագիծը, որը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 27-ից հուլիսի 3-ը ընկած ժամանակահատվածում: Ճամբարը նախատեսված է 14-17 տարեկան տղաների համար: Ճամբարի ընթացքում տղաները հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացների և քննարկումների հետևյալ թեմաներով՝
1. Մարդու իրավունքներ,
2. Առողջ ապրելակերպ,
3. Առողջ փոխհարաբերություններ՝ ընտանիքի, անհատի, կնոջ և տղամարդու դերերը հասարակության մեջ,
4. Առաջնորդություն
ինչպես նաև կծանոթանան իրենց համայնքների խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի մշակման և իրականացման հմտություններին:
«Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար» նախագծի ամբողջ ընթացքում մասնակիցների հետ աշխատելու են 10 ջոկատավար (5 հայ,5 ամերիկացի), որոնք
զույգերով վարելու են դասընթացներ վերոնշյալ թեմաներով
աջակցելու են ճամբարի կազմակերպչական աշխատանքին
հետևելու են մասնակից երեխաների կարգապահությանը
ճամբարի ավարտից հետո մասնակիցների հետ շարունակելու են աշխատել նրանց անհատական ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Նախագծին, որպես ջոկատավար մասնակցել կարող են 20 տարին լրացած բոլոր այն երիտասարդները, որոնք տիրապետում են անգլերեն լեզվին և ունեն նմանատիպ նախագծերին մասնակցության փորձ։
Մանրամասների համար՝
http://www.yff.am/13291396137714041377139713871398-139513771396137813771...