Դասընթացի անցկացման ամսաթիվը: Սեպտեմբերի 29-30, ժամը՝ 18:00-19:30
Գրանցման վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 28
Fashion marketing/Նորաձևության մարքեթինգ
Դասընթացի անցկացման ամսաթիվը: Հունիսի 23-ին և 24-ին, ժամը՝ 18:00-19:30
Գրանցման վերջնաժամկետը՝ Հունիսի 22
Վճարման վերջնաժամկետը՝ Հունիսի 22
Մասնակցության հավաստագրերի հանձնման ամսաթիվը՝ Հունիսի 24
Մասնակցության վճարը՝ անձը 20, 000 դրամ, ներառյալ բոլոր հարկերը, մասնագիտական գրականությունը pdf ֆորմատով
Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է բացառիկ մասնագիտական վերապատրաստման դասընթաց “Նորաձևության մարքեթինգ” թեմայով:
Դասընթացը կօգնի ուսումնասիրել ժամանակակից նորաձևության շուկայավարման հիմնական հասկացությունները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի միջազգային բրենդերի օրինակների հիման վրա պրակտիկ ձևաչափով առնչվելու այս յուրահատուկ բնագավառի բիզնեսի հիմունքներին:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն`
∙ Նորաձեւության մարքեթինգի հիմունքները, մասնավորապես բիզնես նպատակները և խնդիրները արտադրող ընկերության, վաճառակետի և գնորդի տեսանկյունից
∙ Նորաձեւության մարքեթինգի տեսության զարգացման պատմական ակնարկը
∙ Նորաձեւության շուկայի կառուցվածքը եւ հիմնական մակարդակները, միջազգային չափորոշիչները: բարձր նորաձևություն, պատրաստի եւ զանգվածային նորաձեւություն
∙ Նորաձեւության միջազգային քարտեզը: հումքի և կիսաֆաբրիկատների մասնագիտացված կենտրոնները և պաշտոնական ցուցահանդեսները
∙ Նորաձեւության մարքեթինգի կանխատեսումները: հիմնական միտումները եւ վերլուծությունները, մարքեթինգային հաշվետվությունները
∙ Նորաձեւության մարքեթինգ և մանրածախ առևտրային ցանցեր: մոնո բրենդային, բազմաբրենդային խանութները, ապրանքատեսականին, վաճառքի կազմակերպման հիմունքները
∙ Նորաձեւության բիզնես: ֆրենչայզինգ, ֆրենչայզ վաճառակետերը, հիմնական առանձնահատկությունները՝ ապրանքների արտադրման, մերչենդայզինգի և վաճառքի կազմակերպման հիմունքները
Դասընթացի տեսակը: Բաց
Դասընթացի լեզուն `հայերեն
Մեթոդաբանություն: Դասընթացը ինտերակտիվ է, ներկայացվում են սլայդներ, իրավիճակային դեպքեր, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, տեսական եւ գործնական խնդիրներ:
Դասընթացի ավարտին ունկնդիրներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Մասնակիցների թիվը` 5
Մասնակիցների քանակի սահմանափակումը պայմանավորված է յուրաքանչյուր ունկնդրին նյութի առավելագույն մատուցման նպատակով։
Մասնակցության կարգը
Գրանցվելու համար գրեք մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեով info@akademix.am