MasterClasses are premium learning programs comprised of advanced topics aimed at experienced professionals.
Ինչպե՞ս կառավարել հաճախորդներին
Ծանոթ եք արդյոք CRM՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի՞ն։
Փետրվարի 24-ին Մերգելյան ակումբը կհյուրընկալի «Մեր Սոֆթ» ընկերության համահիմնադիր Տիգրան Մանուկյանին, ով կխոսի CRM համակարգերի գաղափարի և կիրառության մասին: Կներկայացնի «Մեր Սոֆթ»-ի CRM համակարգը և թե ինչ տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում իրենք։
• Ի՞նչ է CRM-ը, ու՞մ է անհրաժեշտ,
• Ի՞նչ խնդիրներ է լուծում CRM,
• Գնորդների տվյալների հավաքագրում և մեկ ընդհանրացված տվյալների շտեմարանի ստեղծում,
• Հաճախորդների սեգմենտավորում,
• Կապերը CRM-ում և դրանց կարևորությունը B2B ոլորտում,
• Բիզնես գործընթացներ և տվյալների հաշվառում
• Վաճառքի գործընթացի կառավարում.վաճառքի ձագար(Sales funnel)
• Գնորդի լոյալության գնահատում և բարձրացում,
• Տեղեկացման և հիշեցման համակարգի ներկայացում,
• Կոմունիկացիայի գործիքներ (SMS, E-mail),
• CRM համակարգի ինտեգրացիա IPBX հեռախոսակայանի հետ,
• Հայտերի, հարցումների և հանձնարարականների կառավարում,
• Հայտերի կառավարում (Service desk), ինտեգրացում (Web pages),
• Մարքեթինգային միջոցառումների կառավարում, ROI հաշվարկ,
• Տվյալների և ինֆորմացիայի վերլուծություն,
• Աշխատակիցների և վաճառքի գործակալների կողմից իրականացվող աշխատանքի կատարողականի գնահատում:
«Մեր Սոֆթ» կազմակերպության հիմնական ուղղություներն են աշխատակազմի, մարքեթինգի, պահեստների եւ առեւտրի, դիստրիբուցիայի, արտադրության, առողջապահության, դեղատան, ատամանբուժարանի, ռեստորանի, հյուրանոցի կառավարումը: