«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում գործում է «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ», որի շրջանակներում իրականացվում են հոգեշտկողական և զարգացնող խմբային աշխատ
Հատուկ կարիքներով երեխաների ծնողների համար սեմինար-թրեյնինգ
«ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ» սեմինար-թրեյնինգի նպատակն է ԿԱՊԿՈւ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների ծնողներին օգնել առավել ստույգ և ամբողջական պատկերացում կազմել «Ներառական կրթություն» ծրագրի էության, սեփական երեխաների հոգեբանական յուրահատկությունների վերաբերյալ:
Սեմինար-թրեյնինգը բաղկացած է տեսական և գործնական հանդիպումներից: Տեսական հանդիպումների շրջանակներում մասնակիցները կտեղեկանան դպրոցներում գործող «Ներառական կրթություն» ծրագրի, ինչպես նաև այն իրականացնող մասնագետների գործունեության, պարտականությունների և մի շարք այլ առանցքային հարցերի մասին, կծանոթանան սեփական երեխայի հոգեբանական առանձնահատկություններին, իսկ գործնական հանդիպումների ընթացքում կիրառվող արտ-թերապևտիկ և ռելաքսացիոն տեխնիկաների օգնությամբ կձերբազատվեն բացասական հույզերից:
Սեմինար-թրեյնինգը կօգնի մասնակիցներից յուրաքանչյուրին սովորելու սթրեսային իրավիճակներն ինքնուրույն հաղթահարելու հմտություններ: Քննարկվելու են մասնավոր դեպքեր և վարող մասնագետի կողմից առաջադրվելու են դրանց հաղթահարման համապատասխան ուղիները:
Սեմինար-թրեյնինգի տևողությունը` 1 ամիս, 8 հանդիպում, շաբաթական 2 անգամ, 1 ժամ:
Սեմինար-թրեյնինգի արժեքը՝ 20 000 դրամ:
Սեմինար-թրեյնինգը վարում է հոգեբան Աննա Դարբինյանը:
Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40: