The Summer School is organised by the Centre for Media Pluralism and Media Freedom (CMPF) at the Robert Schuman Centre for Advanced Studies of the
Զարգացման երիտասարդական կենտրոն
![](http://trainingsbox.com/sites/default/files/styles/max_width_380/public/1610930_345797502291190_5741840905949295954_n_2.jpg?itok=YWc2mx1U)
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիան» հրավիրում է մասնակցելու «Զարգացման երիտասարդական կենտրոն» ծրագրին, որը ներառում է.
1. Օտար լեզուների անվճար ուսուցում՝ գերմաներեն և անգլերեն լեզուներ, սկսնակների խմբից մինչև B2 մակարդակ (շաբաթական երկու անգամ):
2. Լեզուների իմացության միջազգային սերտիֆիկատ ստանալու հնարավորություն:
3. Երիտասարդությանն առնչվող տեղական ծրագրերի, միջոցառումների մասին իրազեկվածության բարձրացում:
4. Միջազգային դասընթացների մասնակցության հնարավորություն:
5. Բարձրակարգ փորձագետների կողմից անցկացվող մաստեր-կլասսների մասնակցություն (ժուռնալիստիկայի և այլ մասնագիտությունների շրջանակներում՝ հաշվի առնելով դպրոցի մասնակիցների հետաքրքրությունները):
6. Աջակցություն Կենտրոնի մասնակիցների անհատական գաղափարների իրականացմանը:
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր մասնագիտություններով երիտասարդները՝ անդամագրվելով «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ «Համակիրների ակումբին»: Հանդիպումները տեղի կունենան Չարենց-Սայաթ Նովա խաչմերուկի մոտ գտնվող մեր գրասենյակում։
Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են։