Error message

  • Warning: Creating default object from empty value in ctools_access_get_loggedin_context() (line 1864 of /var/www/html/trainingsbox.com/public_html/sites/all/modules/ctools/includes/context.inc).

Մարդու իրավունքներին նվիրված պաստառի մրցույթ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (կենտրոնակայանը Ժնև) 2015թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թ. դեկտեմբերի 10-ը հայտարարել է մարդու իրավունքների զույգ դաշնագրերի 50 ամյակի տարի։

Այդ կապակցությամբ հայտարարվել է դպրոցականների նկարած պաստառների համաշխարհային մրցույթ։

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը միանալով այդ նախաձեռնությանը, օգնելու է ձեզ մասնակցել այդ համաշխարհային մրցույթին։
Նպատակը.
Ազատություն խորհրդանշող պաստառի մրցույթը նպատակ ունի դպրոցական տարիքի երեխաներին հնարավորություն ընձեռել ստեղծելու պաստառ, որը կօգտագործվի երկու դաշնագրերի քարոզարշավի համար: Դաշնագրերն են.
• Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր
• Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր

--> Կարգախոսը.
Մարդու իրավունքների միջազգային օրինաշարը, որը բաղկացած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից ու վերոնշյալ երկու դաշնագրերից, մշակվել է որպես «բոլոր ժողովուրդների ու ազգերի կողմից նվաճվելիք ընդհանուր մի չափանիշ»: Դա մարդկության պատմության մեջ փաստաթղթերի առաջին փաթեթն է, որ մեկնաբանում է այն հիմնական քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքները, որով պիտի օժտվեն բոլոր մարդիկ:

Պաստառները պետք է արտացոլեն Մարդու իրավունքների միջազգային օրինաշարի և երկու դաշնագրերի հետևյալ հիմնարար արժեքները. «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց վերաբերվել եղբայրության ոգով»:

Այն 4 հիմնարար ազատությունները, որ մարդու իրավունքների հիմնասյունն են հանդիսանում, հետևյալն են՝ վախից զերծ լինելու ազատություն, կարիքից զերծ լինելու ազատություն, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու ազատություն, մտքի, խղճի և դավանանքի ազատություն: Ի հավելումն, այլ ազատությունների թվին են դասվում աշխատանքի, բավարար կենսամակարդակի, շարժման և օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրավունքները:

--> Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին
Մրցույթին կարող են մասնակցել.
• Տարրական դպրոցի աշակերտներ (5-11 տարեկան)
• Միջնակարգ դպրոցի աշակերտներ (12-18 տարեկան)

Յուրաքանչյուր տարիքային խմբից ընտրվելու է մեկ հաղթող:
Մրցույթը բաց է բոլոր դպրոցների, այդ թվում, մասնագիտական ուսումնական հաստատությունների ու հատուկ դպրոցների աշակերտների համար:

--> Մասնակցության ուղեցույց
Մրցույթը կանցկացվի երկու փուլով.

• Առաջին փուլ
Մրցույթը Հայաստանում կազմակերպում է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) երևանյան գրասենյակը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016 թվականի փետրվարի 15-ն է, որից հետո երևանյան ժյուրին կընտրի երկու հաղթողների՝ յուրաքանչյուր տարիքային խմբից մեկ հոգու:

• Երկրորդ փուլ
ՄԱԿ-ի ՀՏՎ հայաստանյան գրասենյակը հաղթող հայտերը էլեկտրոնային փոստով կուղարկի Ժնևում գտնվող Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կենտրոնական գրասենյակ, վերջնաժամկետն է ս. թ. փետրվարի 19-ը:

Այնուհետև, Ժնևյան ժյուրին կընտրի երկու գլոբալ հաղթողներին: Հաղթողների անունները կհայտարարվեն Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերի կոմիտեների համատեղ հանդիպմանը, որը տեղի կունենա սույն թվականի մարտ ամսին:

--> Ընտրության չափանիշներ
Հայտերը կընտրվեն թեմայի սեփական մեկնաբանության և աշխատանքների ստեղծագործական լինելու, ինքնատիպության և ստեղծած տպավորության հիման վրա: Սա ժյուրիի համար ոչ սպառիչ չափորոշիչ է:

--> Մրցանակ
Տեղական մակարդակով հաղթող ճանաչված աշխատանքները ըստ արժանվույն կգնահատվեն տեղում, մինչդեռ գլոբալ մակարդակով հաղթող աշխատանքները կտպագրվեն ու կտարածվեն «Մեր իրավունքները։ Մեր ազատությունները։ Ընդմիշտ։» քարոզարշավի շրջանակներում:

Դրանք կարող են օգտագործվել նաև որպես հաղորդակցության նյութեր, պատկերազարդման նպատակով օգտագործվելիք միջոցներ և այլն:

Բացի այդ, բոլոր մասնակիցների աշխատանքները կընդգրկվեն առցանց պատկերասրահում, համապատասխանաբար և՛ տեղական, և՛ միջազգային կայքերում։

--> Ընդհանուր կանոններ
1. Յուրաքանչյուր մասնակից կարող է միայն մեկ հայտ ներկայացնել: Աշխատանքը պետք է արված լինի միայն տվյալ մասնակցի կողմից, ոչ թե ուրիշ աշակերտի, ուսուցչի, ծնողի, խնամակալի կամ այլ դեռահաս անձի հետ համատեղ ջանքերով: Աշխատանքները պետք է լինեն բնօրինակ` ցուցադրված, ներկայացված կամ ընդունված չլինելով որևէ այլ մրցույթում:

2. Հայտերը կարող են ներկայացվել.
ա. թվային ձևաչափով` համակարգչով նկարված – TIFF, JPEG, PNG ձևաչափի, թվային բարձր թույլատրելիությամբ (150-300 dpi): Հայտերը ֆայլերի տեսքով, դիմումի լրացրած ձևի հետ պետք է ուղարկել uno.yerevan@unic.org էլեկտրոնային փոստի հասցեին, վերնագրված՝ «Մարդու իրավունքների պաստառի մրցույթի հայտ. անուն ազգանուն ----------»
բ. թվայնացված տարբերակով` նկարը տեսածրած (սքան արված) TIFF, JPEG, PNG ձևաչափի, թվային բարձր թույլատրելիությամբ (150-300 dpi)։ Հայտերը ֆայլերի տեսքով, դիմումի լրացրած ձևի հետ պետք է ուղարկել uno.yerevan@unic.org էլեկտրոնային փոստի հասցեին, վերնագրված՝ «Մարդու իրավունքների պաստառի մրցույթի հայտ. անուն ազգանուն ----------»
գ. թղթային տարբերակով։ Այս նկարները պետք է փոստով ուղարկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ` Պետրոս Ադամյան 14, Երևան 0010 հասցեով: Խորհուրդ է տրվում հայտերը ուղարկել հնարավորինս շուտ` ժամանակային սղությունից ելնելով:

3. Հայտերը չպետք է պատկերեն որևէ կոնկրետ կազմակերպություն, ապրանքանիշ կամ որևէ անձի:

4. Հայտերը կարող են լինել ցանկացած չափի: Բոլոր տեսակի ներկեր, գույներ ու ոճեր թույլատրվում են:

5. Բոլոր հայտերը պիտի ներառեն կցված հայտադիմումի ձևը

Date and time: 
Saturday, February 20, 2016 - 12:15
Application deadline: 
Monday, February 15, 2016 - 23:15